Մատչելի հղումներ

Մինսկի խումբը լավատեսությամբ է սպասում Կազանի գագաթաժողովին


Մինսկի խումբը լավատեսությամբ է սպասում Կազանի գագաթաժողովին

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հույս են հայտնել, որ Կազանում կայանալիք գագաթաժողովի ընթացքում կողմերին կհաջողվի վերջնականացնել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը, որոնք կդառնան խաղաղության պայմանագրի հիմք:

«Ինտերֆաքս» գործակալությունը, մեջբերելով Կրեմլին մոտ կանգնած մի աղբյուր, հայտնել է, որ համանախագահներն իրենց ջանքերը կենտրոնացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների վերջնականացման աշխատանքը ավարտին հասցնելու վրա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կազան քաղաքում, Ռուսաստանի նախագահի հրավերով, հունիսի 24-ին կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Կրեմլին մոտ կանգնած աղբյուրի համաձայն, Կազանում կայանալիք բանակցություններին ընդառաջ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում հնարավոր է դարձել մերձեցնել կողմերի դիրքերը Հիմնարար սկզբունքների հիմնական դրույթների շուրջ:

Նմանատիպ

XS
SM
MD
LG