Մատչելի հղումներ

Ֆիլիպ Գորդոնը ներկայացրել է Միացյալ Նահանգների վարչակազմի առաջնահերթությունները Եվրոպայի համար


Ֆիլիպ Գորդոնը ներկայացրել է Միացյալ Նահանգների վարչակազմի առաջնահերթությունները Եվրոպայի համար
Ֆիլիպ Գորդոնը ներկայացրել է Միացյալ Նահանգների վարչակազմի առաջնահերթությունները Եվրոպայի համար

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը չորեքշաբթի օրը ներկայացրել է 112-րդ Կոնգրեսում Միացյալ Նահանգների վարչակազմի առաջնահերթությունները Եվրոպայի համար:

Իր խոսքում Ֆիլիպ Գորդոնը խոսել է նաև Կովկասյան տարածաշրջանի մասին` նշելով, որ տարածաշրջանում Եվրամիության և միջազգային այլ գործնկերիների հետ գործադրվող ջանքերը եղել են արդյունավետ, սակայն տարածաշրջանում կայունության հասնելու համար տարածքային վեճերը, ինչպես նաև քաղաքական և տնտեսական իմաստալից բարեփոխումների անհրաժեշտությունը լուրջ վտանգ են մնում:

Գորդոնը, մասնավորապես, ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է խրախուսել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները:

ԱՄՆ-ի արտգործնախարարի օգնականը նշել է նաև, որ Վաշինգտոնը խորացնելու է համագործակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս համանախագահներ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ կարգավորման հասցնելու հարցում Հայաստանին և Ադրբեջանին օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Գորդոնը շեշտել է, որ Միացյալ Նահանգները «խորապես հավատում է, որ եկել է հիմնարար սկզբունքները վերջնական տեսքի բերելու և հաստատելու, ինչպես նաև խաղաղության համաձայնագիր մշակելու ժամանակը»:

«Կարծում ենք, որ Միացյալն Հահանգները և Եվրամիությունը պետք է համատեղ գործեն` Եվրոպայում հակամարտությունները կանխելու ուղղությամբ, և օժանդակություն ցուցաբերեն տարածաշրջանի պետություններին` դեպի ժողովրդավարությունը, խաղաղությունը և բարգավաճությունը բռնած իրենց ճանապարհը շարունակելու գործում», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG