Մատչելի հղումներ

Ֆրանսիայի նախագահ Սարկոզին ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սարգսյանին


Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի հանդիպումը Փարիզում, 2010 թ. մարտի 10-ին (արխիվային լուսանկար)

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ Կազանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման նախօրեին:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագահ Սարկոզին նշել է, որ ի շարունակություն մայիսի վերջին Նախագահ Օբամայի, Նախագահ Մեդվեդևի և իր կողմից Դովիլում արված հայտարարության, ցանկանում է համոզմունք հայտնել, որ եկել է պահը ամրագրելու այն սկզբունքները, որոնց հիման վրա կարող են այնուհետև ծավալվել կարգավորման բուն բանակցությունները:

Ֆրանսիայի նախագահն իր ուղերձում նշել է, որ պատմության ընթացքում լինում են պահեր, երբ պետության ղեկավարներն իրենց ժողովրդին պետք է ցույց տան խիզախության, իմաստնության ու խաղաղության ճանապարհը և համոզմունք է հայտնել, որ այդ պահը եկել է:

«Իմացեք, որ բոլոր դեպքերում ես՝ որպես բարեկամ և ինձ հետ է Ֆրանսիան, որն իրեն համարում է քույրը Հայաստանի, հղում ենք Ձեզ այս վճռորոշ հանդիպման հաջողության ամենաանկեղծ մաղթանքներ: Իմ երկիրը ջանք չի խնայի սատարելու Ձեզ այդ ճանապարհին», - Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում ասել է նախագահ Սարկոզին:

Նմանատիպ

XS
SM
MD
LG