Մատչելի հղումներ

Էրդողանը «ապարդյուն» է անվանել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան (արխիվային լուսանկար)

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ապարդյուն» է անվանել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքը:

Թուրքական «Today’s Zaman» պարբերականի փոխանցմամբ, ադրբեջանական «ANS TV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էրդողանն ասել է, թե հակամարտությանը հնարավոր է լուծում գտնել այն դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը շարժվեն դրական ուղղությամբ: «Հակառակ դեպքում», - ասել է Էրդողանը, - «խնդրին ես որևէ լուծում չեմ տեսնում»:

«Մինսկի խումբը գործում է արդեն մոտ 20 տարի: Հետաքրքի՞ր է` ինչ կարող է անել Մինսկի խումբը ներկայում, եթե անցյալ 20 տարվա ընթացքում իր գործունեությունը որևէ արդյունքի չի բերել» - ասել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը:

Իր հերթին, նույն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում կստանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև Կազանում կայանալիք հանդիպման ընթացքում:

Նմանատիպ

XS
SM
MD
LG