Մատչելի հղումներ

Թուրքիայի վարչապետը կարգադրել է քանդել հայ և թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող արձանը


Թուրքիայի վարչապետը կարգադրել է քանդել հայ և թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող արձանը

Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունը խորհրդանշող արձանը խիստ քննադատության է ենթարկվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Կարս կատարածղ իր այցի ընթացքում Էրդողանն արձանը նկարագրել է որպես «նողկանք, որը վիրավորական է մոտակայքում գտնվող մահմեդական գործչի շիրմին»:

«Հուրիեթ» թերթի փոխանցմամբ, Էրդողանը հույս է հայտնել, որ հաջորդ անգամ Կարս այցելելու ժամանակ այս արձանը այլևս չի տեսնի:

Արձանը պատկերում է երկու մասի բաժանված մի մարդ, որի մասերից մեկը ձեռք է մեկնում մյուսին` նշանավորելով բաժանման ցավն ու մերձեցման հույսը: Արձանի հեղինակը Թուրքիայի ականավոր քանդակագործ Մեհմեթ Աքսոյն է:

Հուշարձանը քննադատել են նաև Թուրքիայի ազգայնամոլները, որոնք համարում էին, թե դրա միջոցով Թուրքիան ներողություն է խնդրել Հայաստանից:

«Սիեթլ Թայմս» թերթը հաղորդել է, որ արձանն անավարտ է, քանի որ իշխանության տեղական մարմինները դադարեցրել են դրա շինարարական աշխատանքները` պատճառաբանելով, որ արձանի կառուցման համար ընտրված վայրը պատմական կայանատեղի է:

«Հուշարձանի գաղափարը ճիշտ է, այն բարեկամության ուղերձ է հղում, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ շարունակվում են վեճերն արձանի գտնվելու վայրի վերաբերյալ», - նշել է Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուգրուլ Գյունայը:

XS
SM
MD
LG