Մատչելի հղումներ

Մեթյու Բրայզա. «Դժվար է կանխատեսել Կազանում կայանալիք բանակցությունների արդյունքները»


Մեթյու Բրայզա. «Դժվար է կանխատեսել Կազանում կայանալիք բանակցությունների արդյունքները»
Մեթյու Բրայզա. «Դժվար է կանխատեսել Կազանում կայանալիք բանակցությունների արդյունքները»

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան լրագրողներին ուղղված իր խոսքում ասել է, թե դժվար է կանխատեսել Կազանում կայանալիք բանակցությունների արդյունքները:

«News.az» կայքի փոխանցմամբ, Բրայզան նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները ավելի լավ են տեղեկացված դրա մասին, և վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նույնպես որոշ տեղեկություններ ունեն:

«Անցկացվում են շատ լուրջ քննարկումներ, և վերջերս մեծ առաջընթաց է գրանցվել», - ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի եռակողմ հանդիպումը կայանալու է Ռուսաստանի Կազան քաղաքում հունիսի 25-ին։

Նմանատիպ

XS
SM
MD
LG