Միացյալ Նահանգներն ու ողջ աշխարհը տոնում են ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան 100 ամյակը, ում սպանությունը 1963 թվականին ցնցել էր ողջ աշխարհը: ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Քենեդին մեծ ազդեցություն է թողել ամերիկյան պատմության և մշակույթի վրա:
Հյուսիսային Կորեան երկուշաբթի օրն անցկացրել է բալիստիկ հրթիռի մեկ այլ փորձարկում՝ անտեսելով նախօրեին Մեծ յոթնյակի երկրների արած միջուկային փորձարկումների դադարեցման մասին պահանջը:
Մոնտանա նահանգում նախընտրական շրջանում գրանցվել է լրագրողի նկատմամբ հանրապետական թեկնածուի կողմից ֆիզիկական ուժ կիրառելու միջադեպ: Ընտրություններից հետո հանրապետական թեկնածուն, ով սկզբում հերքել էր միջադեպի փաստը, ներեղություն է խնդրել դրա համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի իր առաջին գագաթաժովին քննադատել է դաշինքի երկրների մեծ մասին պաշտպանության ոլորտի թերի ֆինանսավորման համար և կոչ արել ավելի շատ կենտրոնանալ ահաբեկչության դեմ պայքարի վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ահաբեկչության դեմ պայքարն ու Հյուսիսային Կորեայի հարցը Սիցիլիայում ընթացող Մեծ յոթնյակի երկրների գագաթաժողովի հիմնական քննարկվող հարցերից են:
Դեմոկրատները կոչ են անում Թրամփին հավատարիմ մնալ կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրին: Թրամփը խոստացել էր դուրս բերել ԱՄՆ-ը համաձայնագրից, սակայն դեռ չի շտապում իրականացնել իր խոստումը: Նա հայտարարել է, որ այս հարցին կանդրադառնա G7-ի գագաթաժողովից հետո:
Լիբիայի անվտանգության մարմինները տեղեկացնում են, որ ձերբակալել են Մանչեսթերի մահապարտ ահաբեկիչ Սալման Աբեդիի հորն ու եղբորը:
Նախկին նախագահ Բարաք Օբաման անդրադարձավ աշխարհի տարբեր հատվածներում խտրականության և ծայրահեղ ազգայնականության աճի խնդրին Բեռլինում Բողոքական բարեփոխումների 500 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատները կոչ են անում նախագահ Թրամփին հավատարիմ մնալ 2015 թվականի կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրին: Նախընտրական շրջանում Թրամփը խոստացել է դուրս բերել Միացյալ Նահանգները համաձայնագրից, սակայն ընտրվելուց հետո չի շտապում իրականացնել իր խոստումը: Նա հայտարարել է, որ այս հարցին կանդրադառնա Սիցիլիայում Մեծ յոթնյակի երկրների գագաթաժողովից հետո:
ՆԱՏՕ երկրների առաջնորդները կժամանեն Բրյուսել՝ մայիսի 25-ի գագաթաժողովին մասնակցելու համար: Անդամ երկրների միջև առկա է լիակատար համաձայնություն ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու հարցում, սակայն պարզ չէ դեռևս, թե ինչպես պետք է դա անել:
Սպիտակ տունը հրապարակել է 2018 թվականի բյուջեի իր նախագիծը, որը նախատեսում է զգալի կրճատումներ պետական համակարգում՝ ռազմական նոր ծախսերը հոգալու համար: Դեմոկրատները քննադատել են նախագիծը:
New York Times-ը հրապարակել է «Մխիթարյանի Հայաստանը միշտ իր հետ է» վերնագրով հոդվածը Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին
Մայիսի 19-ին ԱՄՆ-ի Թեքսաս նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 46-րդ նահանգը: Ամերիկահայ կառույցները շարունակում են աշխատանք տանել ցեղասպանության ընդունմանը հասնելու ուղղությամբ մնացած 4 նահանգներում։
բեռնել ավելին