Մատչելի հղումներ

Կոնգրեսի հանրապետական թեկնածուն ներեղություն է խնդրում լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու համար


Republican Greg Gianforte prepares to go onstage at a hotel ballroom to thank supporters after winning Montana's sole congressional seat, May 25, 2017.
Republican Greg Gianforte prepares to go onstage at a hotel ballroom to thank supporters after winning Montana's sole congressional seat, May 25, 2017.

Մոնտանա նահանգում ԱՄՆ-ի Կոնգրեսի նորընտիր հանրապետական կոնգրեսականը ներեղություն է խնդրել իր գործողությունների համար ընտրություններում դեմոկրատ իր մրցակցին հաղթելուց հետո: Նախընտրական շրջանում նրան մեղադրել են լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

Միջադեպից 24 ժամ անց հանրապետական Գրեգ Ջիանֆորտեն կարողացել է դժվարությամբ առավելության հասնել դեմոկրատ Ռոբ Քուիսթի նկատմամբ և պահպանել հանրապետական կուսակցության պատգամավորական աթոռը Ներկայացուցիչների պալատում այս նահանգից:

Սկզբում Ջիանֆորտեի թիմը հայտարարությամբ հերքել էր լրագրող Բեն Ջեքոբսի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքը, սակայն ընտրություններից հետո, երբ հաստատվեց հանրապետական թեկնածուի հաղթանակը, վերջինս ներեղություն խնդրեց:

«Անցած երեկո ես սխալ եմ գործել, և ինձ թույլ եմ տվել գործողություններ, որոնք հնարավոր չէ հետ բերել: Հպարտ չեմ այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ: Ես չպետք է այդպես արձագանքեի, ես ներեղություն եմ խնդրում: Ես չպետք է այդպես վարվեի այդ լրագրողի հետ: Ներեղություն պարոն Բեն Ջեքոբս»,- ասում է նորընտիր կոնգրեսականը:

Չորեքշաբթի օրը The Guardian թերթի լրագրող Ջեքոբսը թվիթերի միջոցով տեղեկացրել էր, որ Ջիանֆորտեն բռնություն է կիրառել իր նկատմամբ և կոտրել իր ակնոցը Բոզման քաղաքում ընտրությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ:

Միջադեպի պահին նահանգի ընտրողների շուրջ մեկ երրորդն արդեն քվեարկել էր նախօրոք: Մոնտանա նահանգում մշտապես հաղթում են հանրապետական թեկնածուները: Այս ընտրությունները կազմակերպվել են այն բանից հետո, երբ նախկին կոնգրեսական Ռայն Զինկեն հրաժարական էր տվել՝ Թրամփի վարչակազմում բարձր պաշտոն զբաղեցնելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG