Մատչելի հղումներ

Թրամփը կհանդիպի ՆԱՏՕ անդամ երկրների առաջնորդներին


US President Donald Trump and his wife Melania arrive at Melsbroek Military Airport in Melsbroek, Belgium on May 24, 2017.
US President Donald Trump and his wife Melania arrive at Melsbroek Military Airport in Melsbroek, Belgium on May 24, 2017.

Եվրոպայի առաջնորդները ցանկանում են քննարկել Աֆղանստանում ընթացող ռազմական գործողությունները նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում: Վերջինս ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն ավելացնեն պատերազմի հետ կապված ծախսերը:

Այդ առումով Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելն ասում է:

«Մենք համակարգում ենք շուրջ 20 անդամ երկրների համագործակցությունն այնտեղ: Կսպասեմ որոշմանը, սակայն չեմ կարծում, որ պատերազմի համար ծախսերի մեծացման հարցում մենք պետք է առաջինը լինենք»,- հայտարարել է Գերմանիայի վարչապետը:

Բացի Աֆղանստանից, Թրամփը պնդում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է մեծացնեն իրենց պաշտպանության ծախսերը՝ հասցնելով դրանք յուրաքանչյուր երկրի համախառն ազգային եկամուտի 2 տոկոսին:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մեկ այլ կարևոր հարցերից է անդամ երկրների հարաբերությունները Ռուսաստանի հետ: Վերջիններս հույս ունեն կարգավորելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք լարվել էին ուկրայինական ճգնաժամի և հաջորդած պատժամիջոցների պատճառով, քանի որ զգալիորեն կախված են ռուսական էներգակիրներից:

Դեռևս պարզ չէ, թե ինչ արդյունքներ կտա այս գագաթաժողովը: Եվրոպայի առաջնորդները հույս ունեն, որ Թրամփի հետ հանդիպմանը նրանք կստանան ՆԱՏՕ-ի և Եվրոպայի անվտանգության կարևորության վերաբերյալ սպառիչ ու դրական պատասխաններ:

Facebook Forum

XS
SM
MD
LG