Մատչելի հղումներ

Օբաման քննադատել է մեկուսացման քաղաքականությունը


APTOPIX Germany Obama
APTOPIX Germany Obama

Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հյուրընկալել էր նախկին նախագահ Բարաք Օբամային Բեռլինում Բողոքական բարեփոխումների 500 ամյակին նվիրված միջոցառմանը:

Անդրադառնալով գլոբալիզացիային և թափանցիկությանը՝ Օբաման միջոցառման ընթացքում կոչ է արել պայքարել բացասական այն միտումների դեմ, որոնք ուղղված են սահմանափակելու մարդկանց իրավունքներն ու ժողովրդավարությունը:

Նա քննադատել է մեկուսացման քաղաքականությունը՝ ընդգծելով, որ արտաքին օգնության տրամադրումը կարիքավոր երկրներին օգտակար է հենց այդ տեսանկյունից ևս:

«Մենք չենք կարող մեկուսանալ այն ժամանակ, երբ շատ երկրներում առկա են վատ կառավարում, պատերազմներ, աղքատություն: Չենք կարող պատսպարվել պատի հետևում: Շատ կարևոր է դիտարկել այդ ներդրումները որպես սեփական բարեկեցության մաս, այլ երկրների օգտակարության հետ մեկտեղ»,- ասել է Օբաման:

Օբաման հույս է հայտնել, որ նա դեռևս ունի համապատասխան ազդեցություն՝ նոր սերնդի առաջնորդներին խրախուսելու ընդդիմանալ պառակտիչներին:

Գերմանիայի ընդդիմադիր մի շարք գործիչներ սակայն Օբամայի մասնակցությունը միջոցառմանը դիտարկել են ներքաղաքական տեսանկյունից՝ ընդգծելով գալիք սեպտեմբերի ընտրություններին Մերկելի մասնակցության փաստը: Վարչապետ Մերկելը միջոցառումից հետո մեկնել է Բրյուսել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:

Facebook Forum

XS
SM
MD
LG