Մատչելի հղումներ

Կհրաժարվի արդյո՞ք նախագահ Թրամփը կլիմայի փոփոխման մասին Փարիզի համաձայնագրից


An Indian Air Force helicopter showers flower petals on the staff of INS Asvini hospital in Mumbai.
An Indian Air Force helicopter showers flower petals on the staff of INS Asvini hospital in Mumbai.

Կլիմայի փոփոխման խնդիրը նախագահ Դոնալդ Թրամփի ու Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հանդիպման օրակարգում էր: Վերջինս ԱՄՆ-ի նախագահին է փոխանցել իր նամակը՝ կլիմայի փոփոխության արդյունքում շրջակա միջավայրի պահպանման մասին:

«Վստահ եմ, եթե նախագահ Թրամփը կարդա Հռոմի Պապի նամակը, նա չի դուրս բերի Միացյալ Նահանգները համաձայնագրից»,- հայտարարել է սենատոր Չաք Շումերը:

Սենատորի կարծիքով համաձայնագրից դուրս գալը կդառնա պատմական սխալ:

Իտալիայի քաղաքական առաջնորդները ևս կոչ են արել նախագահ Թրամփին դուրս չգալ համաձայնագրից: Իր հերթին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է.

«Նախագահը հստակեցրել է, որ մենք դեռ մտածում ենք դրա մասին, և դեռևս չկա վերջնական որոշում այս առիթով: Նա տեղեկացրել է կարդինալ Փարոլիին և վարչապետ Ջենթիլոնիին, որ որոշումը կկայացվի այս այցի ավարտից հետո»,- ասել է պետքարտուղարը:

Մի շարք հանրապետականներ, ներառյալ Սենատում մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոնելը, ճնշում են գործադրում նախագահի վրա՝ Միացյալ Նահանգները համաձայնագրից դուրս բերելու համար:

«Ես մտահոգված էի այս համաձայնագրի ընդունմամբ, որը 16 տարով Չինաստանին ազատում է որևէ պարտավորությունից այն ժամանակ, երբ ածխածնի արտանետումների կանոնակարգերը կործանարար են մեր նահանգների համար»,- ասել է սենատոր Մաքքոնելը:

Նախկին փոխնախագահ Ալ Գորը, ով ներկա էր Կաննի կինոփառատոնում կլիմայի փոփոխման մասին իր նոր վավերագրական տեսաֆիլմի ցուցադրմանը, իր հերթին ասել է, որ նախագահ Թրամփը չի կարող կանգնեցնել կլիմայի հետ կապված շարժման առաջընթացը: Նա ընդգծել է, որ անգամ որոշ պահպանողական հանրապետականներ կողմնակից են վերականգնվող էներգիայի զարգացմանը, որը տնտեսապես շահավետ է:

Facebook Forum

XS
SM
MD
LG