Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփը պահանջում է ՆԱՏՕ-ի անդամներից մեծացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը


From left, NATO Secretary General Jens Stoltenberg, Greek Prime Minister Alexis Tsipras, U.S. President Donald Trump, Hungarian Prime Minister Voktor Orban and Britain's Prime Minister Theresa May pose for a family photo during a NATO summit at their new

ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի հիմնական ուղերձն էր անդամ երկրներին՝ մեծացրեք պաշտպանության ծախսերը:

«ՆԱՏՕ անդամ երկրները պետք է ի վերջո իրենց արդար ներդրումն ունենան և կատարեն ֆինանսական պարտավորությունները: 28 երկրներից 23-ը չեն վճարում այնքան, որքան պարտավոր են ծախսել պաշտպանության համար: Սա անարդարացի է Միացյալ Նահանգների ժողովրդի և հարկատուների նկատմամբ»,- ասում է Թրամփը

Ուղերձի բնույթն ավելի շատ հիշեցնում էր դասախոսություն, որը շատ եվրոպական առաջնորդների մոտ առաջացրել էր անհարմարության զգացմունք:

Թրամփի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ հակասական են, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը դաշինքը կոչել էր «հնացած»: Նա հետ է կանգնել այդ դիրքորոշումից, սակայն շարունակում է քննադատել դաշինքը, հատկապես ահաբեկչության դեմ պայքարի առումով:

«2 տոկոսը դա այն նվազագույնն է, որը պետք է ծախսել իրական և մեծ սպառնալիքների դեմ: Եթե ՆԱՏՕ-ի երկրները կատարեին ամբողջապես իրենց պարտավորությունները, ապա ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ կլիներ այսօր, հատկապես ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Մանչեսթերում այս շաբաթ տեղի ունեցած ահաբեկչությունը , սակայն, բացահայտեց ԱՄՆ-ի և Եվրոպայի հատուկ ծառայությունների միջև առկա խնդիրները: Բրիտանական հատուկ ծառայությունները դադարել են ամերիկյան իրենց գործընկերներին տրամադրել գաղտնի տեղեկություններ այն բանից հետո, երբ ամերիկյան մամուլը վերջերս հրապարակել էր հետաքննության մասին տեղեկություններ, որոնք դեռևս չէր հրապարակել Լոնդոնը:

Գագաթաժողովին այս արտահոսքին անդրադարձավ նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

«Իհարկե համագործակցությունը պետք է հենվի վստահության վրա, և դրա մի մասն էլ գաղտնիության ապահովումն է: Պետք է հստակ նշեմ նախագահ Թրամփին, որ հատուկ ծառայության տրամադրած տեղեկությունը պետք է մնա գաղտնի»:

Իր հերթին նախագահ Թրամփը մտահոգություն էր հայտնել տեղեկության արտահոսքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ պատրաստ է բացահայտել ողջ ճշմարտությունը:

Գագաթաժողովի ընթացքում առաջնորդները վերահաստատեցին, որ կշարունակեն ահաբեկչության դեմ պայքարը պահել իրենց ուշադրության կենտրոնում:

Facebook Forum

XS
SM
MD
LG