Լիբիայի հակաահաբեկչական ուժերի խոսնակը տեղեկացրել է, որ անվտանգության մարմինները ձերբակալել են Մանչեսթերի մահապարտ ահաբեկիչ Սալման Աբեդիի հորն ու եղբորը: Վերջիննս կապվել էր իր եղբոր հետ ու տեղյակ էր մահապարտ ահաբեկչի ծրագրերին:
Խոսնակի խոսքերով լիբիական անվտանգության մարմինները մի քանի ամիս է հետևում են Աբեդի եղբայրներին՝ Դաեշ-ի հետ կապ ունենալու կասկածանքով:
Սալման Աբեդին պայթեցրել է ինքն իրեն Մանչեսթերի մարզադաշտում համերգի ժամանակ: Ահաբեկչությունը խլել է 22 մարդկանց կյանք, շատերը վիրավորվել են:
Աբեդիի հայր, Ռամադանն ասում է, որ նա խոսել էր որդու հետ ահաբեկչությունից հինգ օր առաջ, և ամեն ինչ այդ ժամանակ նորմալ էր:
«Սալմանը սովորում էր հարավային Մանչեսթերում գտնվող Նորթենդենի քոլեջում: Նա երկու տարվա ուսանող էր, բարձր գնահատականներ ուներ ու երբեք խնդիրներ չէր ունեցել»,- ասում է ահաբեկչի հայրը:
Մանչեսթերի ոստիկանության կարծիքով Ադեբին մենակ չէր գործել:
«Ակնհայտ է, որ այստեղ գործում է ցանց, որը մենք այժմ հետաքննում ենք: Հետաքննությունը ընդգրկում է ողջ Մանչեսթերի տարածքը»,- հայտնել է ոստիկանապետ Յան Հոփքինսը:
Չորեքշաբթի օրը բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջն ու մեկ այլ անձի կենտրոնական Անգլիայի Նյունեթոն քաղաքում: Եվս հինգ հոգի ձերբակալվել էին մինչ այդ: Ոստիկանությունը դեռևս չի տրամադրում որևէ տեղեկություն ահաբեկչության վերաբերյալ:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ բրիտանական և ֆրանսիական հատուկ ծառայությունները պարզել են, որ Աբեդին վերջերս ճանապարհորդել է Սիրիա:
Facebook Forum