Մատչելի հղումներ

Համաձայնություններ և տարաձայնություններ Մեծ յոթնյակի գագաթաժողովում


President Donald Trump poses for photos with G7 leaders at the Ancient Greek Theater of Taormina during the G7 Summit, May 26, 2017, in Taormina, Italy.
President Donald Trump poses for photos with G7 leaders at the Ancient Greek Theater of Taormina during the G7 Summit, May 26, 2017, in Taormina, Italy.

Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենթիլիոնին ողջունել է նախագահ Դոնալդ Թրամփին Մեծ յոթնյակի գագաթաժողովի պաշտոնական մեկնարկի ժամանակ:

Նախագահ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ հավաքի հիմնական քննարկվող խնդիրներից է Հյուսիսային Կորեայի հարցը:

Ըստ ԱՄՆ-ի նախագահի, Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները և բալիստիկ հրթիռների զարգացումը մեծ խնդիր է աշխարհի համար:

Բացի այդ, հավաքին կքննարկվի ահաբեկչության դեմ պայքարն ու առևտրային հարաբերությունները:

Գագաթաժողովի մեկնարկային մամլո ասուլիսում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ընդգծել է նախագահ Թրամփի հավատարմությունն ահաբեկչության դեմ պայքարում:

«Շատ տպավորված եմ նախագահ Թրամփի պատրաստակամությամբ ու վճռականությամբ՝ պայքարելու ահաբեկչության դեմ: Ամբողջապես համաձայն եմ նրա այն մտքի հետ, որ միջազգային հանրությունը, Մեծ յոթնյակը, ԱՄՆ-ը, Եվրոպան պետք է համառ և դաժան պայքար մղեն ահաբեկչության և Դաեշ-ի դեմ: Նախագահ Թրամփը ևս շատ կոշտ դիրքորոշում ունի Հյուսիսային Կորեայի հարցում և այս առումով ևս կարող է ապավինել մեր աջակցությանը»,- ասում է Տուսկը:

Սակայն երկրների միջև առկա են նաև տարաձայնություններ մասնավորապես կլիմայի փոփոխման հարցում: Նախընտրական քարոզարշավի օրերին նախագահ Թրամփը մի շարք հակասական հայտարարություններ է արել այս խնդրի վերաբերյալ: Մեծ յոթնյակը սովորաբար ընդգծում է կլիմայի փոփոխման խնդրի կարևորությունը, սակայն չի բացառվում, որ այժմ ԱՄՆ-ը փորձի մեղմացնել մոտեցումներն այս հարցի նկատմամբ գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում:

Facebook Forum

XS
SM
MD
LG