Մատչելի հղումներ

Գայթներ. «Իջեցնելով ԱՄՆ-ի վարկային վարկանիշը՝ «S&P» ընկերությունը անհեռատես որոշում է ընդունել»


Նյու Յորքի ֆոնդային բորսա (արխիվային լուսանկար)

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գայթների համաձայն, վարկային վարկանիշների որոշման ոլորտում գործող «Standard & Poors» գործակալությունը «անհեռատես» որոշում է ընդունել՝ անցյալ շաբաթ իջեցնելով ԱՄՆ-ի վարկային վարկանիշը:

«CNBC» հեռուստատեսության տված հարցազրույցում Գայթները նշել է, որ «S&P» ընկերության կողմից ընդունված որոշումը վկայում է ընկերության մասնագետների կողմից դաշնային բյուջեի մշակման ընթացքում կիրառվող հաշվարկների վերաբերյալ «ցնցող անտեղյակության» մասին:

«S&P» ընկերության կողմից Միացյալ Նահանգների վարկային վարկանիշի իջեցումը վկայում է այն մասին, որ, ընկերության կարծիքով, պետության կառավարության կողմից թողարկված պարտատոմսերում ներդրողների կողմից կատարվող ներդրումներն ավելի ռիսկային են դարձել: Ընկերության գործադիր տնօրեն Ջոն Չեմբերսի համաձայն, մեկը երեքին հավանականություն կա, որ ԱՄՆ-ի վարկային վարկանիշը վեց ամիսը լրանալուն պես կրկին կիջեցվի:

Վարկային երկու այլ խոշորագույն գործակալությունները՝ «Moody's»-ն ու «Fitch»-ը դեռևս պահպանում են Միացյալ Նահանգների վարկային «AAA» վարկանիշը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը կիրակի օրվա առաջին կեսին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Գայթները պաշտոնաթող չի լինելու: Այս հայտարարությամբ նախարարությունը հադես է եկել, քանի որ Գայթները նախկինում նախատեսում էր հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից վարկային առավելագույն սահմանի շուրջ քննարկումների ավարտվելուն պես:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակի համաձայն, երկրի նախագահ Բարաք Օբաման գոհունակություն է հայտնել իր պաշտոնում մնալու մասին Գայթների որոշմամբ:

«S&P» ընկերության ղեկավարությունը պաշտպանել է վարկային վարկանիշի իջեցման մասին իր որոշումը՝ մեղադրելով ԱՄՆ-ի Կոնգրեսը բյուջեի պակասորդի շուրջ ամիսներ տևած քաղաքական վեճի մեջ: Ընկերության համաձայն, ստորագրված գործարքով չի նախատեսվում իրականացնել բավարար կրճատումներ. «S&P»-ի համաձայն, տասը տարվա ընթացքում բյուջեի պակասորդը երկու տրիլիոն դոլարով կրճատելու փոխարեն այն անհրաժեշտ է կրճատել չորս տրիլիոն դոլար կազմող գումարով:

ԱՄՆ-ի պետական պարտքը 1917 թվականից ի վեր առաջին անգամ է կորցրել իր բարձրագույն վարկանիշը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG