Մատչելի հղումներ

Աշխարհում թուլանում է վստահությունը դոլարի նկատմամբ


Աշխարհում թուլանում է վստահությունը դոլարի նկատմամբ

ԱՄՆ-ի արժույթի` դոլարի նկատմամբ վստահությունն աշխարհում գնալով թուլանում է, քանի որ ներդրողները մտահոգված են Միացյալ Նահանգների անկայուն տնտեսական վիճակով և երկրի կառավարության կողմից երկարաժամկետում մեծածավալ պարտքի խնդիրը լուծելու ունակությամբ:

Միացյալ Նահանգների արժույթը երկար ժամանակ ապահով ներդրում է համարվել, քանի որ ԱՄՆ-ը եղել է իր պարտքերի վճարման առումով ամենահուսալի պետությունը: Անցյալում ֆինանսական ճգնաժամերի ընթացքում դոլարի արժեքը սովորաբար բարձրացել է: Այժմ սակայն ներդրողները որպես աշխարհում տնտեսական անկայունության ժամանակ ներդրումներ կատարելու միջոց իրենց ուշադրությունն են ուղղել այլ արժույթների, մասնավորապես Ճոպանիայի յենի և Շվեյցիարիայի ֆրանկի վրա:

Արդյունքում վերջին օրենքին դոլարի գինը, համեմատած Ճապոնիայի և Շվեյցարիայի արժույթների, նվազել է: Այս պետությունների կառավարությունները սակայն անհանգստություն են արտահայտել, քանի որ իրենց արժույթի արժեքի բարձրացումը վնաս է հասցնում արտահանման ոլորտին:

Միացյալ Նահանգների կառավարության ամենախոշոր պարտատերը` Չինաստանը խիստ քննադատության է ենթարկել Ամերիկայի «փոխառություններ կատարելու հակումը»:

Հնարավոր է սակայն, որ ԱՄՆ-ի կառավարության պարտատոմսերը գնող Չինաստանն ու այլ պետությունները չկարողանան ԱՄՆ-ին փոխառություններ տրամադրելուց բացի այլ ելք գտնեն, քանի որ այլ պետություններ մեծ փոխառություններ չեն կատարում, կամ դրանց տնտեսությունը շատ ավելի անկայուն է, քան Միացյալ Նահանգների տնտեսությունը:

XS
SM
MD
LG