Մատչելի հղումներ

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին պաշտպանել ներդրողների շահերը


Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին պաշտպանել ներդրողների շահերը
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին պաշտպանել ներդրողների շահերը

Չինաստանը կոչ է արել Միացյալ Նահանգներին պաշտպանել ներդրողների շահերը, քանի որ ԱՄՆ-ի քաղաքական գործիչների կողմից ծավալված քաղաքական պայքարի արդյունքում երկիրը հայտնվել է պարտքային պարտավորությունների կատարման ունակ չլինելու շեմին։

Արտաքին գործերի նախարարությունում հինգշաբթի օրն անցկացված ճեպազրույցի ժամանակ նախարարության խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Չինաստանը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների կառավարությունը «կընդունի պատասխանատու քաղաքականական որոշումներ և միջոցներ՝ ներդրողների շահերը երաշխավորելու համար»։

Չինաստանը Միացյալ Նահանգների ամենախոշոր վարկատուն է, որը երկրի տնտեսությունում կատարել է ավելի քան մեկ տրիլիոն դոլարի չափով ներդրումներ։

«Moody's Investors Service» վարկանշային գործակալությունը չորեքշաբթի օրը զգուշացրել է, որ նախատեսելու է ցածրացնել Միացյալ Նահանգների վարկային վարկանիշը՝ երկրի պարտքային պարտավորությունների առավելագույն սահմանի շուրջ բանակցություններում ստեղծված անորոշ իրավիճակի պատճառով։

Չինաստանի «Dagong» վարկանշային գործակալությունը նման գործողության է դիմել հինգշաբթի օրը։ Այս գործակալությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի տնտեսական դանդաղ աճի և բյուջեի հսկա պակասորդի պատճառով գալիք մի քանի տարվա ընթացքում Միացյալ Նահանգները դժվարանալու է վճարումներ կատարել պարտքային իր պարտավորություններով։

Անցյալ տարվանից Չինաստանն աստիճանաբար նվազեցնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պարտատոմսերում կատարված իր ներդրումների ծավալները։ Այս ցուցանիշը սակայն մի փոքր ավելացել է այս տարվա ապրիլին՝ հասնելով 1,153 տրիլիոնի։

Նմանատիպ

XS
SM
MD
LG