Մատչելի հղումներ

Նախագահ Օբամա. «Պարտքի վերաբերյալ բանակցություններում գրանցվել է առաջընթաց»


Նախագահ Օբամա. «Պարտքի վերաբերյալ բանակցություններում գրանցվել է առաջընթաց»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և առաջատար օրենսդիրներն այսօր չկարողացան հաղթահարել այն տարաձայնությունները, որոնք առկա են պետական պարտքը նվազեցնելու և հնարավոր դեֆլոտից խուսափելու հարցում:

Նախագահ Օբաման ԱՄՆ-ի Սպիտակ տանը հինգշաբթի օրն անցկացված հարցազրույցի ընթացքում հայտնել է լրագրողներին, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդների հետ հանդիպումը եղել է կառուցողական, սակայն կողմերը դեռևս չեն հասել երկրի պարտքի շեմը բարձրացնելու վերաբերյալ համաձայնության:

Առանց պարտքի շեմը բարձրացնելու ԱՄՆ-ը կարող է անվճարունակ ճանաչվել` որոշ պարտքեր մարելու անկարողության դեպքում: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնատար անձինք բազմիցս զգուշացրել են, որ սա կարող է աղետալի հետևանքներ ունենալ երկրի տնտեսության համար:

Չնայած հիմնական տարաձայնությունների շուրջ կողմերը չեկան համաձայնության, սակայն նախագահը գովասանքի խոսքեր ուղղեց օրենսդիրներին` Սպիտակ տան հետ աշխատելու իրենց պատրաստակամության համար: Նա ասաց, որ բոլորը համաձայն են, որ պարտքի շեմն անհրաժեշտ է բարձրացնել:

ԱՄՆ-ի նախագահը նախատեսում է Կոնգրեսի առաջնորդների հետ կրկին հանդիպել կիրակի օրը` իր խոսքերով «դժվարին բանակցություններ» անցկացնելու համար:

XS
SM
MD
LG