Մատչելի հղումներ

Քննարկումներ ԱՄՆ-ի արտաքին պարտքի շուրջ


Քննարկումներ ԱՄՆ-ի արտաքին պարտքի շուրջ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդիպել է Սենատի դեմոկրատ անդամների հետ, երկրի շարունակական աճող պարտքի խնդիրը քննարկելու նպատակով:

Խնդիրը քննարկելու նպատակով հունսի 27-ին նախագահ Օբաման առանձին հանդիպումներ էր ունեցել Սենատի մեծամասնության ղեկավար Հերրի Ռիդի և հանրապետական սենատոր Միչ Մըք Քոննելի հետ:

Պարտքի չափերի սահմանման շուրջ քննարկումները մինչ այս ձախողվել էին այն բանից հետո, երբ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից վարվող քննարկումների ընթացքում հանրապետական մասնակիցները լքել էին սրահը` ըստ էության բոյկոտելով նիստը:

Միացյալ Նահանգների արտաքին պարտքը, որն այս պահին գերազանցում է 14 տրիլիոն դոլարը, շարունակելու է աճել, եթե Կոնգրեսը օրենքի մակարդակով չսահմանափակի պետական պարտք վերցնելու չափը:

Հանրապետականները, ովքեր այս պահին մեծամասնություն են կազմում ներկայացուցիչների պալատում, պնդում են, թե չեն պատրաստվում ընդունել օրենսդրությունը, քանի դեռ իրականացված չեն բյուջեի ծախսային մասի կրճատումները: Ի պատասխան, դեմոկրատները հայտարարել են, թե այս կերպ իրենց հանրապետական ընդդիմախոսները փորձում են բյուջեի պահպանողական տարբերակ հաստատել:

XS
SM
MD
LG