Մատչելի հղումներ

Օբամա. «Կոնգրեսը պետք է քայլեր ձեռնարկի՝ ֆինանսական մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ»


Օբամա. «Կոնգրեսը պետք է քայլեր ձեռնարկի՝ ֆինանսական մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմոկրատական և հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պետք է լքեն իրենց «կոմֆորտի գոտիները» և քաղաքական զիջումներ կատարեն՝ երկրի առջև ծառացած ֆինանսական մարտահրավերները հաղթահարելու նպատակով։

Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահ Օբաման նշել է, որ կիրակի օրը շարունակվելու է ԱՄՆ-ի բյուջեի հսկայական ծավալների հասնող պակասորդը նվազեցնելու խնդրի լուծմանն ուղղված աշխատանքը։

Օբամայի համաձայն, կառավարության ֆինանսական խնդիրների կարգավորումը թույլ կտա Կոնգրեսին ուղղել ուշադրությունը երկրում աշխատատեղերի ավելացման մասին իր առաջարկությունը քննարկելուն։

ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունն ուրբաթ օրը հրապարակել էր զեկույց, որտեղ ներկայացված տվյալների համաձայն, Միացյալ Նահանգներում գործատուները հունիս ամսվա ընթացքում ավելացրել են ընդամենը 18 հազար աշխատատեղ։ Այս ցուցանիշն ինն ամսվա ընթացքում ամենացածրն է, որը կրկին վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի տնտեսությունը դեռևս չի հաղթահարել տնտեսական անկման հետևանքները։

Հանրապետականներն օգտագործել են աշխատատեղերի վերաբերյալ զեկույցի տվյալները՝ նախագահ Օբամայի տնտեսական ծրագիրը խիստ քննադատության ենթարկելու համար։

Ներկայացուցիչ Քեթի ՄըքՄորիս Ռոջերսի համաձայն, Օբամայի վարչակազմի քաղաքականությունը չի նպաստել փոքր բիզնեսի կողմից աշխատատեղերի անհրաժեշտ թվի ստեղծմանը։

Այս ընթացքում երկու կողմերի միջև պահպանվում են տարաձայնությունները` բյուջեի պակասորդը նվազեցնելու և տնտեսական լիարժեք վերականգնման ուղին ընտրելու հարցերի շուրջ։

XS
SM
MD
LG