Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման քննադատեց պարտքի սահմանը բարձրացնելուն ուղղված հանրապետականների ծրագիրը


Նախագահ Օբաման քննադատեց պարտքի սահմանը բարձրացնելուն ուղղված հանրապետականների ծրագիրը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննադատեց հանրապետական օրենսդիրներին պարտքային ճգնաժամի լուծում չտրամադրող ծրագրի մշակման վրա աշխատելու նպատակով իրենց ժամանակը վատնելու համար:

Օբաման կոչ արեց երկու կուսակցությունների ներկայացուցիչներին համաձայնության գալ պարտքի սահմանի բարձրացման և ծախսերի նվազեցման շուրջ:

Միացյալ Նահանգների նախագահը, ուրբաթ օրը հանդես գալով ԱՄՆ-ի Սպիտակ տանը, ասաց, որ հանրապետականների կողմից Ներկայացուցիչների պալատի քննարկմանը ներկայացվող ծրագրի հետևանքով մի քանի ամի անց երկիրը կրկին կարող է հայտնվել պարտքային ճգնաժամի պայմաններում:

Նախագահի համաձայն, «այս խառնաշփոթից դուրս գալու շատ եղանակներ կան», և խոստացավ աշխատել այնպիսի փոխզիջման հասնելու ուղղությամբ, որը կընդունվի Կոնգրեսի երկու պալատների կողմից և իր կողմից ստորագրվելուց հետո օրենքի ուժ կստանա:

Նախագահը սակայն զգուշացրեց, որ շատ քիչ ժամանակ է մնում մինչև ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից սահմանված վերջնաժամկետը, երբ վերջինս գումար չի ունենալու վճարումներ կատարել իր պարտավորությունների դիմաց:

Օբամայի համաձայն, պետությունը հաճախ պետք է լուծի իր վերահսկողությունից դուրս գտնվող աղետների` հուժկու փոթորիկների կամ ահաբեկչական հարձակումների պատճառով առաջացած խնդիրները, սակայն ֆինանսական ճգնաժամը նման իրադարձություն չէ, և այն հնարավոր է լուծել խելամիտ փոխզիջման գալու և պարզ քվեարկություն անցկացնելու միջոցով:

Նախագահը հիշեցրեց օրենսդիրներին, որ պետության կողմից փոխառություններ կատարելու սահմանի բարձրացումը լրացուցիչ ծախսերի կատարման թույլտվություն չէ, սակայն դրա միջոցով հնարավոր կլինի վճարումներ կատարել արդեն իսկ կատարված ծախսերի դիմաց:

Իր խոսքում Միացյալ Նահանգների նախագահը կոչ է արել ամերիկացիներին զանգահարել Կոնգրեսում իրենց ներկայացնող օրենսդիրներին և պահանջել փոխզիջման գալ փակուղի մտած հարցերի շուրջ:

Նմանատիպ

XS
SM
MD
LG