Մեծ Բրիտանիայի մահմեդականները կոչ են արել իշխանություններին համապատասխան միջոցներ ձեռնարկել աջակողմյան ծայրահեղականների դեմ: Դիմումը հետևել է Լոնդոնում մզկիթի մոտ տեղի ունեցած հարձակմանը, որի արդյունքում զոհվել է մեկ, վիրավորվել 11 մարդ: Հարձակվողը 47 ամյա սպիտակամորթ տղամարդ է, ով իր մեքենան ուղղել է դեպի մզկիթի մոտ հավաքված ամբոխը: