Մատչելի հղումներ

Արդյո՞ք վերացվել է Դաեշ-ի թիվ մեկ ահաբեկիչը


FILE - This image taken from a militant website July 5, 2014, purports to show the leader of the Islamic State group, Abu Bakr al-Baghdadi, who released a new message late Wednesday, encouraging his followers to keep up the fight for the city of Mosul.
FILE - This image taken from a militant website July 5, 2014, purports to show the leader of the Islamic State group, Abu Bakr al-Baghdadi, who released a new message late Wednesday, encouraging his followers to keep up the fight for the city of Mosul.

Ռուսաստանի բարձրաստիճան այրերը շարունակում են պնդել, որ Դաեշ-ի ղեկավար Ալ Բաղդադին վերացվել է ռուսական ռազմական ուժերի հրթիռակոծման ժամանակ: Դրա մասին են վստահեցնում նաև Ռուսաստանի օրենսդիրները:

Անցած շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ռաքքայի հրթիռակոծման ժամանակ սպանվել է Դաեշ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին: Սակայն առայժմ չկա որևէ ապացույց այս պնդումը հաստատելու համար:

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ դեռևս չի կարող հաստատել այս տեղեկությունը: Ալ Բաղդադիի սպանության մասին տեղեկությունը չեն հաստատում նաև տարածաշրջանային մյուս երկրների ներկայացուցիչները:

2014 թվականից ի վեր բազմաթիվ անգամ է հայտարարվել ալ Բաղդադիի ոչնչացման մասին, սակայն ամեն անգամ այդ տեղեկությունները հերքվել են: Նրա վերացումը զգալի կորուստ կլինի Դաեշ-ի համար և կթուլացնի ահաբեկչական խմբավորումը, որն առանց այն էլ տարածքային կորուստներ է գրանցում Իրաքում ու Սիրիայում:

Չորեքշաբթի պայթյուն է գրանցվել այն մզկիթում, ուր ալ Բաղդադին հռչակել էր Դաեշ-ը: Իրաքյան զորքերը մեղադրում են խմբավորման զինյալներին Մոսուլ քաղաքի ավերման հարցում քաղաքի շուրջ ընթացող մարտերի ժամանակ:

Facebook Forum

XS
SM
MD
LG