Մատչելի հղումներ

Թուրքիայի ոստիկանությունն ուժ կիրառեց ԼԳԲՏ համայնքի միջոցառումը ցրելու համար


Police officers with dogs chase LGBT rights activists as they try to gather for a pride parade, which was banned by the governorship, in central Istanbul, Turkey, June 25, 2017.
Police officers with dogs chase LGBT rights activists as they try to gather for a pride parade, which was banned by the governorship, in central Istanbul, Turkey, June 25, 2017.

Կիրակի օրը Ստամբուլում ակտիվիստներն ու հասարակական կազմակերպությունները փորձել են կազմակերպել ամենամյա ավանդական քայլերթ` ի աջակցություն ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանը: Ցույցի մասնակիցները դուրս էին եկել փողոցներ ԼԳԲՏ-ի դրոշներով և պաստառներով:

Քայլերթն արգելվել էր տեղի իշխանությունների կողմից անվտանգության նկատառումներից ելնելով` ինչպես ցուցարարների, այնպես էլ զբոսաշրջիկների և բնակչության: Ստամբուլի ոստիկանությունը փակել էր Իսթիկլալ փողոցը, որտեղով միջոցառման մասնակիցները նախատեսում էին անցնել քայլերթով:

Իրավապահներն ուժ կիրառեցին ԼԳԲՏ դրոշներով և խորհրդանիշներով հավաքված մարդկանց նկատմամբ՝ օգտագործելով ռետինե մահակներ և փամփուշտներ: Մի քանի անձինք բերման են ենթարկվել: Մեկ վայրում նաև կիրառվեց արցունքաբեր գազ:

Ստամբուլում ավանդաբար մթնոլորտն ավելի անվտանգ է և հանդուրժողական ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Այստեղ են հանգրվանել անգամ միսեռական փախստականներ Մերձավոր Արևելքից: Ի տարբերություն այլ մահմեդական երկրների, Թուրքիայում միասեռականությունը քրեորեն չի պատժվում, սակայն հոմոֆոբիան կրում է համատարած բնույթ: Քննադատների կարծիքով, գործող նախագահ Էրդողանն ու նրա իսլամիստական Արդարություն եւ զարգացում կուսակցության կառավարությունը հետաքրքրված չէ ԼԳԲՏ համայնքի իրավունքների ընդլայնման ու պաշտպանության հարցում:

Facebook Forum

XS
SM
MD
LG