Մատչելի հղումներ

Որպես նորընտիր նախագահ, Թրամփն ունի ցածր վստահության վարկանիշ


FILE - President Donald Trump speaks at the White House.
FILE - President Donald Trump speaks at the White House.

Այովա նահանգում կազմակերպվել էր նախընտրական հանրահավաքին բնորոշ միջոցառում ի աջակցություն նախագահ Թրամփի:

«Մշտապես ուրախ եմ լքել վաշինգտոնյան ճահիճը և գալ այստեղ իրական աշխատող մարդկանց հետ ժամանակ անցկացնելու համար: Մենք անվանում ենք նրանց Ամերիկայի հայրենասերներ, հիասքանչ մարդիկ»,- ասել է նախագահ Թրամփը հավաքին:

Նախագահն ընդգծել է, որ իր վարչակազմը մեծ առաջընթաց է գրանցել այս 5 ամիսների ընթացքում և կարևորել այն մարդկանց, ովքեր իր կողքին են կանգնել այս ամիսներին:

Թրամփին աջակցող հանրահավաքը կազմակերպվել էր Ջորջիա նահանգի խորհրդարանական ընտրություններում հանրապետականների հաղթանակից մեկ օր անց:

Նահանգի ընտրությունների արդյունքները հիասթափեցրել էին դեմոկրատներին: Սակայն սենատոր Բերնի Սանդերսի կարծիքով, դեմոկրատական կուսակցության քննադատության թիրախ է մնում նախագահ Թրամփը:

«Այսօր Սպիտակ տանը մեր երկրի պատմության մեջ ամենավտանգավոր և ամենավատ նախագահն է»,- ասել է սենատորը:

Թրամփի նախագահությունից ի վեր դեմոկրատները պարտվել են 5 հատուկ ընտրություններից չորսում:

«Կարծում եմ դժվարությունները դեռևս առջևում են, և դեմոկրատական կուսակցությունը փորձում է վերամիավորել իր կենտրոնամետ և առաջատար թևերը, և այս համատեքստում նրանց սպասում են բավականին դժվարին քննարկումներ»,- կարծում է Անդրա Գիլեսփայն Էմորի համալսարանից:

Ջոն Ֆորթիերի կարծիքով էլ, նախագահ Թրամփի հիմնական մարտահրավերներից է Ռուսաստանի հետ կապված հետաքննությունից հանրային ուշադրության շեղումը դեպի սեփական քաղաքական օրակարգ:

«Կարծում եմ դժվար է կանգնեցնել մեկը մյուսի հետևից քաղաքական նորությունների տարափը: Այլ խնդիրների մասին խոսելը, փոփոխությունները քաղաքական թիմում, վարչակազմի գործողություններին անդրադարձը կարող են օգնել այս հարցում, սակայն սա կարևոր խնդիր է և ամեն դեպքում նրանք ստիպված են լինելու անդրադառնալ այս հարցին»,- ասում է վերլուծաբան Ջոն Ֆորթիերը:

Նախագահի մոտակա կարևոր մարտահրավերն է առողջապահության մասին օրինագծի ընդունումը, որի քննարկման արդյունքը Սենատում դեռևս անորոշ է:

Facebook Forum

XS
SM
MD
LG