Կիրակի օրն Ալբանիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, ուր 18 քաղաքական կուսակցություններ մրցում են 140 խորհրդարանական մանդատների համար: Հիմնական մրցակիցներն են գործող վարչապետ Էդի Ռամասի սոցիալիստական կուսակցությունն ու ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունը` Լուզլիմ Բաշայի գլխավորությամբ:
Հանրային հարցումները ցույց են տալիս, որ սոցիալիստները մի փոքր առաջ են անցնում դեմոկրատներից, սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք կհաջողվի նրանց ստանալ 71 ձայն խորհրդարանում՝ մեծամասնության կառավարություն ձևավորելու համար:
Բոլոր մասնակից կուսակցություններն իրենց ծրագրերում առաջարկում են բարեփոխումներ, որոնք կապահովեն ավելի մեծ տնտեսական աճ, աշխատավարձերի բարձրացում և ցածր գործազրկություն, որը ներկայումս կազմում է 14 տոկոս:
6000 իրավապահներ ապահովում են ընտրությունների բնականոն ընթացքը: Միջազգային դիտորդների թիվը հասնում է 300-ի: Նախնական արդյունքները պարզ կլինեն երկուշաբթի ուշ երեկոյան:
ՆԱՏՕ-ի անդամ Ալբանիան 2014 թվականին դարձել է Եվրամիության թեկնածու, սակայն անդամակցման գործընթացի դանդաղումը կապված է երկրում բարեփոխումների, ներառյալ ընտրությունների անցկացման հարցում բարեփոխումների բացակայության հետ:
Facebook Forum