Մատչելի հղումներ

Ի՞նչ կարգավիճակ կունենան ԵՄ քաղաքացիները Բրեքզիթից հետո


The EU chief Brexit negotiator Michel Barnier arrives for an EPP meeting in Brussels, June 22, 2017
The EU chief Brexit negotiator Michel Barnier arrives for an EPP meeting in Brussels, June 22, 2017

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Թասքն իր մամլո ասուլիսի ընթացքում անդրադառձել է ԵՄ գագաթաժողովին քննարկված մի շարք հարցերի, ներառյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկությանը՝ Բրեքզիթի պարագայում Մեծ Բրիտանիայում բնակվող ԵՄ քաղաքացիների հետագա ճակատագրի մասին:

«Մենք պետք է վստահ լինենք, որ Բրեքզիթից հետո ԵՄ և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների իրավունքներն ամբողջապես պաշտպանված են: Իմ նախնական կարծիքով բրիտանական իշխանությունների առաջարկը մեր սպասումներից ցածր է և իր մեջ պարունակում է իրավիճակը բարդացնելու ռիսկեր այս համատեքստում: Սակայն մեր մասնագետների թիմը ուշադրությամբ կուսումնասիրի առաջարկը պաշտոնապես այն ստանալուց հետո»,- հայտարարել է Թասքը:

Երեք միլիոն ԵՄ քաղաքացիներ բնակվում են Մեծ Բրիտանիայում: Երկրի իշխանությունները հավաստիացրել են, որ որևէ ԵՄ քաղաքացի չի արտաքսվի Բրեքզիթի պատճառով:

Բրիտանական կառավարության առաջարկով ԵՄ այն քաղաքացիները, ովքեր 5 տարուց ավել բնակվում են Մեծ Բրիտանիայում կարող են այնտեղ բնակվել մշտական: Մնացած քաղաքացիներն այս կարգավիճակին հասնելու համար պետք է անցնեն 5 տարվա բնակության շեմը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան- Կլոդ Յունկերն իր հերթին ասել է, որ գագաթաժողովին բրիտանական առաջարկը չի քննարկվել և այն պետք է քննարկվի Բրեքզիթի հարցով ԵՄ հատուկ բանագնաց Մայքլ Բարնիերի կողմից պաշտոնական բանակցությունների շրջանակում:

Նա նաև անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Մաքրոնի առևտրային և ներդրումային քաղաքականության մասին մոտեցումներին:

«Անձամբ ես ամբողջապես կիսում են նախագահ Մաքրոնի մոտեցումները: Ես ևս ցանկանում եմ բաց Եվրոպա, սակայն որոշակի սահմանափակումներով: Եվրահանձնաժողովն արդեն ուսումնասիրում է այս խնդիրը: Ֆրանսիայի նախագահի ու Եվրահանձնաժողովի միջև չկան տարաձայնություններ այս հարցերի շուրջ»,- ասել է Յունկերը:

Եվրահանձնաժողովի նախագահի կարծիքով որոշ սահմանափակումներ անհրաժեշտ են էներգետիկ, բանկային և տեխնոլոգիաների ասպարեզներում:

Facebook Forum

XS
SM
MD
LG