Մոսկվայում շարունակվում է Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության դատական գործընթացը: Դատարանն ավարտում է իր գործը և պատրաստվում հրապարակել վերջնական դատավճիռը մեղադրյալների նկատմամբ:
Նեմցովի կողմնակիցները, սակայն, թերահավատորեն են մոտենում դատական գործի ընթացքին՝ կարծելով, որ հետաքննությունն այդպես էլ չի բացահայտել իրական պատվիրատուներին:
Դատական նիստի ընթացքում դատարանի շենքի մոտ Նեմցովի կողմնակիցներից մեկը կազմակերպել էր բողոքի ցույց: Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ իշխանությունները հանդուրժում են նման բողոքի ցույցեր:
«Ընդդիմադիր գործիչների սպանությունների մասին կարող եմ ասել, որ ամեն ինչ ավարտվում է նույն կերպ: Կազմակերպիչները կամ պատվիրատուները գտնում են, կամ հաճախ նշանակում իրականացնողներին: Այս ամենը նախորոք բեմադրված թատրոն է»,- ասում է ցուցարար Վլադիմիրը, ով հրաժարվեց նշել իր ազգանունը:
Դատարանը պատրաստվում է հրապարակել դատավճիռը մեղադրյալ հինգ չեչենների նկատմամբ, ովքեր մեղադրվում են Նեմցովի սպանությունն իրականացնելու մեջ:
Facebook Forum