Միայն 2 նահանգեր խոստովանեցին, որ ենթարկվել են կիբեր հարձակման:
«Մենք ապացույցներ ունենք, որ շուրջ 21 նահանգների ընտրական համակարգերը ենթարկվել են կիբեր հարձակումների»,- նշում է Ջենեթ Մանֆրան ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարությունից:
Պաշտոնյաները հրաժարվել են մատնանշել, թե որ նահանգներն են հարձակման ենթարկվել և ինչպիսի հետևանքներ են եղել: ԱՄՆ-ի սենատորները կողմ են այդ տեղեկության գաղտնազերծմանը:
«Չեմ կարծում, որ մեր երկիրն ավելի ապահով կդառնա, եթե փակ պահենք այս տեղեկությունն ամերիկյան հանրությունից: Ես չեմ փորձում վիրավորել որևէ նահանգի»,- հայտնել է սենատոր Մարկ Ուորները:
Այս մոտեցման հետ համամիտ չեն նահանգային իշխանությունները:
«Մեծապես անհանգստացած եմ մեր ընտրական համակարգի նկատմամբ հասարակության վստահության նվազման հարցով: Հարկ չկա ստիպենք մարդկանց մտածել, որ իրենց ձայնը չի հաշվարկվել»,- ասում է Ինդիանա նահանգի պետքարտուղար Քոնի Լաուսոնը:
Միացյալ Նահանգներում ընտրական համակարգը համարվում է ամերիկյան կարևորագույն ենթակառուցվածքներից մեկը, ուստի նահանգները ստանում են դաշնային միջոցներ ընտրական համակարգերի պահպանման համար: Այսօր դաշնային մարմինները խոսում են համակարգի ապակենտրոնացման անհրաժեշտության մասին, որին դեմ են նահանգային իշխանությունները:
Նահանգային և դաշնային կառույցների տարաձայնությունների հետ մեկտեղ ընտրական համակարգում առկա են տեխնիկական բացթողումներ, որոնց մասին են խոսում համակարգչային մասնագետները:
«Յուրաքնաչյուր գործի առնչությամբ մենք բացահայտել ենք այն բացերը, որոնց միջոցով հաքերները կարող են խոցել ընտրական սարքերը և ձայներ գողանալ: Ամերիկայի թշնամիները ունեն դա անելու բոլոր միջոցները»,- ասում է Ալեքս Հալդերմանը Միչիգանի համալսարանից:
Ընտրությունների համար նախատեսված սարքերը միացած չեն ինտերնետին, սակայն նրանց մեջ օգտագործվող ծրագրերը կարող են խոցվել հաքերների կողմից:
Facebook Forum