Կոսովոն հրաժարվել է Թուրքիային հանձնել այստեղ բնակվող Թուրքիայի քաղաքացի Ուգուր Թոքսոյին, ում Անկարան մեղադրում է Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի մեջ: Կոսովոյի դատախազությունը նշում է, որ արտաքսման գործը կարճվել է, քանի որ Թուրքիան չի տրամադրել նրա դեմ հարուցված մեղադրանքներն ապացուցող որևէ փաստարկ։