Մատչելի հղումներ

 
Փորձագետները հետաքննում են Վաշինգտոն նահանգում գնացքի աղետի պատճառները

Փորձագետները հետաքննում են Վաշինգտոն նահանգում գնացքի աղետի պատճառները


Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքից դեպի Փորթլանդ ուղևորվող մարդատար գնացքը երկուշաբթի օրը ենթարկվեց վթարի՝ կամրջի վրայից ընկնելով հարակից ճանապարհի վրա:

ԱՄՆ-ի ազգային տրանսպորտի անվտանգության մարմինն այժմ անցկացնում է հետաքննություն, վթարի պատճառները բացահայտելու համար:

Տեղի իշխանություններն Amtrack ընկերության ու դաշնային մարմինների մասնագետների հետ միասին աշխատանքներ են տանում՝ տուժածներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար:

Նախագահ Թրամփն իր թվիթերյան գրառման մեջ ընդգծել է տրանսպորտի համակարգի ենթակառուցվածքների բարեկարգման անհրաժեշտությունը:

«Սա ցույց է տալիս, որ մենք պետք է անմիջապես սկսենք բարեկարգել ԱՄՆ-ի ենթակառուցվածքները»,- նշել է նախագահ Թրամփը:

Վնասվել է մարդատար գնացքի 14 կառքերից 13-ը: Պաշտոնական աղբյուրները նշում են, որ որոշ կառքերում դեռևս անհնար է աշխատանքներ իրականացնել՝ անվտանգության տեսանկյունից ելնելով։ Ուստի չի բացառվում, որ այս պահին գրանցած զոհերի թիվը կարող է ավելի բարձր լինել: Վթարի արդյունքում շուրջ 100 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Facebook Forum

XS
SM
MD
LG