Մատչելի հղումներ

Ներգաղթյալների հոսքը Թուրքիայից Եվրամիություն ծովային ճանապարհով շարունակվում է


Թուրքիայի սահմանային ուժերը օրերս Էգեյան ծովում փրկարարական աշխատանքներ էին իրականացրել՝ ներգաղթյալների մի խումբ փրկելու համար:

Ինչպես տեղեկացնում են սահմանապահ մարմինները, 51 ներգաղթյալներ փորձել են անօրինական կերպով Իզմիրից տեղափոխվել Հունաստան ռետինե նավակի միջոցով: Սահմանապահ ուժերն արձագանքել են ահազանգին անօրինական ներգաղթի փորձի վերաբերյալ՝ ներգաղթյալներին փրկելու նպատակով:

Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են իրականացվում փրկակարական աշխատանքներն ուղղաթիռի կիրառմամբ: Սահմանապահ մարմինների հայտարարության մեջ նշվում է, որ այդ միջոցով փրկվել է 5 երեխա և մի կին, իսկ մնացած ներգաղթյալներին տեղափոխել են սահմանապահ ուժերին պատկանող նավեր այդ շրջանում գտնվող մի շարք ձկնորսների օգնությամբ:

Ծովային սահմանապահ ուժերը հաղորդում են, որ փրկարարականաշխատանքները կարող էին իրականացվել միայն ցերեկվա ժամերին՝ կապված եղանակային պայմանների և տեղանքի հետ։Ուստի գիշերային ժամերին, երբ անհնար էր փրկարար աշխատանքներ իրականացնել, տուժածներին ուղղաթիռով փոխանցվել էին սննդամթերք և տաք վերմակներ:

Այս պահին չկա տեղեկություն փրկված ներգաղթյալների ազգային պատկանելության մասին: 2015 թվականին ավելի քան 850 հազար ներգաղթյալներ Թուրքիայից տեղափոխվել են Հունաստան: 2016 թվականի՝ Թուրքիայի ու Եվրամիության միջև ներգաղթյալների հարցով համաձայնագիրը զգալիորեն կրճատել է ներգաղթյալների ներհոսքը Եվրամիության տարածք Թուրքիայով: «Անադոլու» գործակալության տեղեկությամբ, այս ընթացքում զոհվել է շուրջ 68 ներգաղթյալ, ովքեր փորձել են հատել թուրք-հունական ծովային սահմանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG