Մատչելի հղումներ

Նախագահ Պուտինը շնորհակալություն է հատնել նախագահ Թրամփին


Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները իրենց ռուս գործընկերներին են տրամադրել համապատասխան տեղեկություն Սանկտ Պետերբուրգում նախապատրաստվող ահաբեկչական գործողության մասին, որի արդյունքում հնարավոր դարձավ կանխել այն: Ահաբեկիչները պատրաստվում էին պայթյուն կազմակերպել հանրային վայրում դեկտեմբերի 16-ին, որը բազմաթիվ մարդկանց կյանքեր կարող էր խլել: Խուզարկման ընթացքում հայտնաբերվել են զենքեր և պայթուցիկներ:

Տրամադրված տեղեկության շնորհիվ հնարավոր դարձավ չեզոքացնել շուրջ 7 ահաբեկիչների, որոնք կապված էին Դաեշ-ի հետ և աջակցում էին ահաբեկչության կազմակերպմանը: Դրա մասին տեղեկացնում են Ռուսաստանի իրավապահ մարմինները:

Իր հերթին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում շփումներ, որոնք տալիս են արդյունքներ:

«Մեր երկրների հատուկ ծառայությունների միջև առկա են պարբերական շփումներ: Ինչպես տեսնում եք այս դեպքում, սա չափազանց օգտակար տեղեկություն էր, որը օգնեց փրկել շատ կյանքեր»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

Պատասխանելով երկու երկրների նախագահների վերջին հեռախոսազրույցի և նրանց միջև հնարավոր հանդիպման մասին հարցին, Կրեմլի խոսնակը նշել է, որ հանդիպման մասին քննարկում հեռախոսազրույցի ընթացքում չի եղել:

«Մեր նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին այս առիթով երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Դա ահաբեկչության դեմ պայքարի երկկողմանի համագործակցության փայլուն օրինակ էր: Մենք մեր հարաբերություններում պետք է առաջնորդվենք նման չափորոշիչներով»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը:

Ահաբեկչության կանխումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին և շնորհակալություն հայտնել ամերիկյան հատուկ ծառայությունների տրամադրած տեղեկության համար, որի շնորհիվ հնարավոր դարձավ կանխել կազմակերպվող ահաբեկչությունը Սանկտ Պետերբուրգում:

Facebook Forum

XS
SM
MD
LG