Մատչելի հղումներ

Ժնևյան բանակցություններն ավարտվում են անարդյունք


Սիրիայի հակամարտության կարգավորման բանակցությունները Ժնևում մոտենում են ավարտին: Հակամարտող կողմերն այդպես էլ չունեցան դեմ առ դեմ հանդիպում:

Սիրիայում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Սթաֆան դե Միսթուրան առանձին հանդիպումներ է ունեցել բանակցություններին մասնակցող կողմերի հետ՝ հանդիպելով նախ սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին, իսկ այնուհետև Սիրիայի կառավարական պատվիրակությանը:

Բանակցային այս փուլում ընդդիմության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ պատրաստ էին հանդիպելու կառավարական պատվիրակության հետ Բաշար ալ Ջաաֆարիի գլխավորությամբ, սակայն վերջինս հերքել է այս տեղեկությունը:

Շվեյցարական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սթաֆան դե Միսթուրան ափսոսանք է հայտնել, որ այդպես էլ չստացվեց հասնել ուղիղ բանակցությունների կազմակերպմանը: Նա կոչ արեց Ռուսաստանին ազդել իր դաշնակից՝ Սիրիայի կառավարության վրա՝ բանակցություններին ավելի լուրջ մոտենալու և ՄԱԿ-ի հովանու ներքո համաձայնության հասնելու համար, որը վերջ կդնի մոտ 7 ամյա քաղաքացիական պատերազմին Սիրիայում:

Բանակցությունների այս շրջանն այդպես էլ որևէ լուրջ արդյունք չգրանցեց: Սիրիական կառավարական պատվիրակությունը հիմնականում չէր մասնակցում բանակցություններին։ Կառավարական պատվիրակությունը լքել էր բանակցությունները ՝ այսպիսով բողոքելով ընդդեմ ընդդիմության ծայրահեղ մոտեցմանը, ըստ որի Բաշար ալ Ասադը պետք է հեռանա Սիրիայի քաղաքական կյանքից: Պատվիրակությունը վերադարձավ բանակցություններին միայն դեկտեմբերի 11-ին:

Facebook Forum

XS
SM
MD
LG