2017 թվականը մեկնարկեց Ստամբուլի արյունալի իրադարձություններով, երբ Դաեշ-ի ահաբեկիչները կրակ բացեցին մարդկանց վրա ՛՛Ռեյնա՛՛ ակումբում, որի արդյունքում եղավ 39 զոհ:
Այդ նույն ժամանակ Իրաքում կառավարական ուժերը ստիպում էին նահանջել Դաեշ-ի զինյալներին՝ Մոսուլում իրականացնելով հաջող ռազմական գործողություններ:
՛՛Թշնամին պարտության է մատնվել, դիմել է փախուստի ՝ թողնելով զենքն ու զինամթերքը մեր հարվածների ներքո ՛՛,- ասում էր գնդապատ Հիշամ Աբդուլկադիմը:
Միևնուն ժամանակ Թունիսում Դաեշ-ը ևս անհաջողության էր մատնվում: Միացյալ Նահանգներն այդ օրերին ի դեմս նախագահ Թրամփի սպառնում էր Դաեշ-ին ոչնչացմամբ:
՛՛Մենք չենք օգտագործել մեր իրական կարողությունները: Մենք զերծ էինք մնում դրանից, սակայն մենք պետք է ոչնչացնենք Դաեշ-ը: Այլընտրանք չկա՛՛,- հայտարարել էր նախագահ Թրամփը:
ԱՄՆ-ը սկսեց աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդավարական ուժեր անվանումը կրող զինված ջոկատներինին այն ժամանակ, երբ վերջիններս սկսեցին Ռաքքայի ազատագրման գործողությունը՝ տրամադրելով ռազմական տեխնիկա:
Օժանդակություն էր ցուցաբերվում նաև Իրաքյան կառավարական ուժերին:
՛՛Մենք շարունակելու ենք աջակցել իրաքյան բանակին ու ժողովրդին, ովքեր պայքարում են թշնամու դեմ ՛,- ասել էր Ջիմ Մեթիսը։
Սակայն Իրաքում և Սիրիայում անհաջողություններ կրելով՝ Դաեշ-ն իր կողմնակիցների միջոցով հարվածներ էր հասցնում այլ վայրերում: Փետրվարին Փարիզում հարձակում տեղի ունեցավ Լուվրի թանգարանի պահակախմբի անդամների դեմ, իսկ մեկ այլ ահաբեկչական գործողություն տեղի ունեցավ Եգիպտոսի Ալեքսանդրիայում:
Մարտ ամսին ահաբեկչական գործողություններ տեղի ունեցան նաև Պակիստանում և Աֆղանստանում, ուր զոհվեցին տասնյակ անմեղ քաղաքացիներ: ԱՄՆ-ը պատասխանեց խոշոր ռմբակոծությամբ Դաեշ-ի զինյալների դիրքերի վրա Աֆղանիստանի Նանգարհարի շրջանում:
՛՛Պարզ ասեմ, որ մենք կշարունակենք պայքարել աֆղանստանցի մեր գործընկերների հետ 2017 թվականին Դաեշ-ը վերացնելու համար՛՛,- հայտարարել էր էր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար գեներալ Ջոն Նիքոլսոնը:
Հուլիս ամսին Դաեշ-ը կրեց հերթական պարտությունը՝ կորցնելով վերահսկողությունը Մոսուլի նկատմամբ:
՛՛Ամբողջ աշխարհին հայտնում եմ Դաեշ ահաբեկչական կազմավորման պարտության և վերջնական անկման մասին՛՛,- հայտարարել էր Իրաքի վարչապետ Հայդել ալ Աբադին:
Մոսուլի անկումից ամիսներ անց Դաեշ-ից ազատագրվեց նաև Ռաքքան և Ֆիլիպիններում Մարավի քաղաքը:
Սակայն չնայած տարածքների կորստին՝ Դաեշ-ն իր ահաբեկչական գործողությունները տեղափոխեց այլ վայրեր՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելով Ստոկհոլմում, Փարիզում, Բարսելոնայում և Նյու Յորքում.
՛՛Դաեշ-ը հստակորեն ցույց է տալիս իր կարողութունը՝ շարունակելու գլոբալ պատերազմն ու պայքարը Արևմուտքի դեմ: Մենք Դաեշ-ի ակտիվությունն ենք արձանագրում Հյուիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, հարավ-արևելյան Ասիայի երկրներում ՛՛,- ասում է Պատերազմի հետազոտության հաստատության ավագ փորձագետ Ջենիֆեր Քաֆարելան:
Ահաբեկչական խմբավորումն առաջնորդվում է իր առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի խոսքերով, ով կոչ էր անում համբերատար շարունակել պայքարը:
Facebook Forum