Մատչելի հղումներ

Լիբիայի ապստամբները գրավել են երկու քաղաք Տրիպոլիի մոտակայքում


Լիբիայի ապստամբները գրավել են երկու քաղաք Տրիպոլիի մոտակայքում
Լիբիայի ապստամբները գրավել են երկու քաղաք Տրիպոլիի մոտակայքում

Լիբիայի ապստամբներին հաջողվել է գրավել երկու փոքր քաղաք երկրի մայրաքաղաք Տրիպոլիի մոտակայքում։ Քաղաքները գրավվել են երկրի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի հետ վեց ժամ տևած մարտի արդյունքում։

Ապստամբները չորեքշաբթի օրը հայտնել են, որ վերահսկողություն են հաստատել ալ-Քավալիշ և Քիքլա քաղաքների նկատմամբ, որոնք երկուսն են գտնվում են մայրաքաղաքից 100 կիլոմետր հեռավորության վրա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի դաշինքի ռազմական օդանավերը մարտ ամսին մեկնարկած ռազմական արշավի ժամանակից Լիբիայում խոցել են 2 700 թիրախ։ Նրա համաձայն, «Քադաֆիի ռազմական մեքենան զգալիորեն քայքայվել է»։

Ռասմուսենը նույնպես հայտնել է, որ Լիբիայի ապստամբների Անցումային ազգային խորհրդի պատվիրակությունը հաջորդ շաբաթ Բրյուսելում հանդիպումներ է ունենալու ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի պաշտոնատար անձանց հետ։

Նմանատիպ

XS
SM
MD
LG