Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն հերքել է Լիբիայի կառավարության հերթական մեղադրանքը


ՆԱՏՕ-ն հերքել է Լիբիայի կառավարության հերթական մեղադրանքը

Լիբիայի կառավարությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի նստավայրի ուղղությամբ իրականացված հարձակման պատճառով զոհվել է 15 մարդ:

Լիբիայի կառավարության խոսնակի համաձայն, հարձակման է ենթարկվել Տրիպոլիից մոտ 65 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սուրման քաղաքի մոտակայքում գտնվող Քադաֆիի հավատարիմ կողմնակցի նստավայրը, որին հաջողվել է փրկվել, սակայն հարձակման հետևանքով զոհվել է երկու երեխա:

ՆԱՏՕ-ն հերքել է այս մեղադրանքը` ասելով, որ դաշինքն այդ տարածքում վերջերս որևէ գործողություն չի իրականացրել:

Լիբիայի կառավարության վերջին այս մեղադրանքից առաջ կիրակի օրը ՆԱՏՕ-ն ընդունել է, որ դաշինքի կողմից իրականացված հարձակումը կարող էր դարձած լինել քաղաքացիական մի քանի անձանց մահվան պատճառը:

ՆԱՏՕ-ի ներկայացուցչի համաձայն, կիրակի օրն իրականացված հարձակման թիրախը եղել է ռազմական հրթիռային մի կայան, սակայն հրթիռներից մեկը «տեխնիկական հնարավոր խնդրի պատճառով չի խոցել թիրախը»:

Նմանատիպ

XS
SM
MD
LG