Մատչելի հղումներ

«ՆԱՏՕ-ի օդային հարձակման պատճառով Տրիպոլիում քաղաքացիական անձինք են զոհվել»


«ՆԱՏՕ-ի օդային հարձակման պատճառով Տրիպոլիում քաղաքացիական անձինք են զոհվել»

Լիբիայի իշխանությունների համաձայն, ՆԱՏՕ-ի օդուժը կիրակի օրը հարված է հասցրել մայրաքաղաք Տրիպոլիի բնակելի թաղամասներից մեկի ուղղությամբ, որի պատճառով զոհվել են քաղաքացիական հինգ անձինք:

Տրիպոլիի Արադա թաղամասում լրագրողները ականատես են եղել շենքերի փլատակներում անցկացվող փրկարարական աշխատանքների, որից հետո նրանց ուղեկցել են հիվանդանոց, որտեղ իշխանությունները ցույց են տվել մի քանի դիակ, այդ թվում՝ երկու երեխայի դիակ։

Լիբիայի արտգործնախարարի տեղակալ Խալեդ Քայիմը մեղադրել է ՆԱՏՕ-ին բնակելի թաղամասերը միտումնավոր կերպով հարձակումների թիրախ դարձնելու մեջ։ Նրա համաձայն, այս հարձակումը վկայում է «Արևմուտքի վայրագության մասին»։

Այս հաղորդագրությունների վերաբերյալ ՆԱՏՕ-ն դեռևս որևէ մեկնաբանություն չի հրապարակել։

Նմանատիպ

XS
SM
MD
LG