Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի ուժերը օրվա ընթացքում հուժկու ռմբակոծության են ենթարկել Լիբիայի մայրաքաղաքը


ՆԱՏՕ-ի ուժերը օրվա ընթացքում հուժկու ռմբակոծության են ենթարկել Լիբիայի մայրաքաղաքը

ՆԱՏՕ-ի ուժերը ցերեկային ժամերին հուժկու ռմբակոծության են ենթարկել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող թիրախները:

Ականատեսների վկայությամբ, սև ծխի ամպեր են երևացել այն ուղղությունից, որտեղ գտնվում է Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի նստավայրը:

Եվրամիությունը երեքշաբթի օրը հայտնել է Լիբիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող վեց նավահանգիստ այս երկրի կառավարության նկատմամբ իրականացվող պատժամիջոցների ցանկում ընդգրկելու մասին:

Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը երեքշաբթի օրը Բենգազիում հանդիպել է Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ներկայացուցիչների հետ:

Մարգելովը հայտնել է, թե Մոսկվայի շահերից է բխում, որ Լիբիան լինի «միջազգային հանրության արժանի անդամ» ինքնիշխան և ժողովրդավարական պետություն:

Չինաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Եգիպտոսում աշխատող իր դիվանագետներից մեկը վերջերս բանակցություններ է անցկացրել Լիբիայի ընդդիմադիր խորհրդի հետ, և տեղեկացրել, որ Լիբիայի արտգործնախարարը երեքշաբթի օրը եռօրյա այցով ժամանել է Պեկին:

XS
SM
MD
LG