Մատչելի հղումներ

Քադաֆիի ուժերը ծանր զենքեր են կիրառել ապստամբների դեմ


Քադաֆիի ուժերը ծանր զենքեր են կիրառել ապստամբների դեմ
Քադաֆիի ուժերը ծանր զենքեր են կիրառել ապստամբների դեմ

Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը երկրի արևմուտքում շարունակվող մարտերի ընթացքում ծանր զենքեր են կիրառել ապստամբների ուժերի դեմ։

Ապստամբների կողմից վերահսկվող Զինթան քաղաքի մոտակայքում կիրակի օրը տեղի ունեցած մարտերը զգալի ավերածությունների պատճառ են դարձել, սակայն զոհերի մասին հաղորդագրություններ դեռևս չկան։

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Զավիյա քաղում շաբաթ օրը տեղի են ունեցել բախումներ Քադաֆիին հավատարիմ ուժերի և ապստամբների միջև, որոնց պատճառով դադարեցվել է Տրիպոլիի և Թունիսի միջև հաղորդակցությունն ապահովող երթևեկությունը։

Ապստամբ ուժերի ներկայացուցիչներից մեկի համաձայն, բախումները շարունակվել են նաև կիրակի օրը։

Ապստամբներին մարտ ամսին կարճ ժամանակով հաջողվել էր վերահսկողություն հաստատել Զավիյայի նկատմամբ, սակայն ավելի ուշ Քադաֆիի ուժերը հետ էին մղել նրանց։

Եթե ապստամբներին կրկին հաջողվի վերահսկողություն հաստատել այս քաղաքի և մոտակա տարածքների վրա, կփակվի ՆԱՏՕ-ի օդուժի և նավատորմի գործողությունների արդյունքում մեծապես մեկուսացված Լիբիայի մայրաքաղաք պաշարներ առաքող ճանապարհը։

Նմանատիպ

XS
SM
MD
LG