Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարը մեկնարկել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետություններ կատարվող այցը


ԱՄՆ-ի արտգործնախարարը մեկնարկել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետություններ կատարվող այցը

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը մեկնարկել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի չորս պետություններ կատարվող իր այցը, որի ընթացքում մասնակցելու է Լիբիայի շուրջ բանակցությունների, ինչպես նաև Աֆրիկայի տնտեսական խնդիրներին նվիրված համաժողովի:

Արտգործնախարար Քլինթընը հինգշաբթի օրն այցելելու է Արաբական Միացյալ Էմիրություններ` Լիբիայի հարցով միջազգային կոնտակտային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով, որի մասնակիցները քննարկելու են Մուամար Քադաֆիի վարչակարգի դեմ պայքարող ապստամբներին օժանդակություն ցուցաբերելու խնդիրները:

Անցյալ ամիս Միջազգային կոնտակտային խումբը համաձայնել է ստեղծել հիմնադրամ` Լիբիայի ապստամբներին սննդամթերքով, դեղամիջոցներով և սպառազինությամբ ապահովելու համար:

Քլինթընն ուրբաթ օրը կայցելի Զամբիայի մայրաքաղաք Լուսական` ԱՄՆ-ի «Աֆրիկայում աճի և զարգացման մասին» օրենքի շուրջ անցկացվող համաժողովին մասնակցելու նպատակով: ԱՄՆ-ում այս օրենքի ընդունումը հետապնդել է Աֆրիկայի հետ ԱՄՆ-ի առևտուրը զարգացնելու նպատակներ:

ԱՄՆ-ի արտգործնախարարը շաբաթ օրն այցելելու է Թանզանիա, իսկ երկուշաբթի` Եթովպիա:

XS
SM
MD
LG