Մատչելի հղումներ

Լիբիայի վարչապետն առաջարկում է զինադադար


Լիբիայի վարչապետն առաջարկում է զինադադար

Լիբիա ժամանած ՄԱԿ-ի դեսպանորդին այս երկրի վարչապետ Բաղդադի ալ Մահմուդին առաջարկել է ՆԱՏՕ-ի կողմից կրակի անհապաղ դադարեցման դեպքում լիակատար հրադադար։ ՄԱԿ-ի դեսպանորդ Աբդուլ Իլահ Խաթիբի կողմից Լիբիա կատարած այցից անմիջապես հետո Լիբիայի հեռուստատեսությունը տեղեկացրել էր ՆԱՏՕ-ի կողմից իրականացված օդային նոր ռմբակոծությունների մասին։

Մեծ Բրիտանիայի պաշտոնատար անձինք կիրակի օրը հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ռազմական գործողությունները չընդլայնելու դեպքում Մուամար Քադաֆին ի վերջո կարող է մնալ իշխանության ղեկին։

XS
SM
MD
LG