Մատչելի հղումներ

Լրացուցիչ աջակցություն Լիբիայի ապստամբներին


Լրացուցիչ աջակցություն Լիբիայի ապստամբներին

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են զինվորական և ոստիկանական համազգեստեր, ինչպես նաև հեռահաղորդակցություն ապահովող սարքավորումներ ուղարկել Լիբիայի ապստամբներին:

Այս մասին hունիսի 30-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Վիլիամ Հեյգը: Նրա խոսքերով, Լիբիայի ապստամբներին ուղարկվող սարքավորումները կօգնեն անցումային շրջանի կառավարող խորհրդի անվտանգության ուժերին իրենց պարտականություններն ավելի անվտանգ իրականացնելու գործում:

Պաշտոնական Լոնդոնի այս որոշումը հաջորդում է նախորդ օրը Ֆրանսիայի կառավարության կողմից տարածված այն հայտարարությանը, ըստ որի Լիբիայի ապստամբներին հակաօդային պաշտպանության համակարգեր և ռազմաօդային ուժեր տրամադրելու որոշումը չի հակասում ՄԱԿ-ի կողմից Լիբիան թռիչքազերծ գոտի սահմանելու վերաբերյալ որոշմանը, ՝՝քանի որ լեռնային այս շրջաններում անմեղ քաղաքացիներին պաշտպանելու խնդիր է դրված՛՛:

ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արուդի խոսքերով, պաշտոնական Փարիզի այս որոշումը Անվտանգության Խորհրդի որոշման շրջանակներում է, ըստ որի անմեղ քաղացիների պաշտպանության նպատակով ռազմական գործողությունները թույլատրվել են։

XS
SM
MD
LG