Մատչելի հղումներ

Լիբիայի ապստամբները հայտնել են Բրեգա քաղաքի նվաճման մասին


Լիբիայի ապստամբները հայտնել են Բրեգա քաղաքի նվաճման մասին
Լիբիայի ապստամբները հայտնել են Բրեգա քաղաքի նվաճման մասին

Լիբիայի ապստամբները երկուշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի իրենք վերահսկողություն են հաստատել Բրեգա քաղաքի նկատմամբ, իսկ Մուամար Քադաֆիին հավատարիմ ստորաբաժանումները նահանջել են դեպի արևմուտք՝ քաղաքում թողնելով Քադաֆիին հավատարիմ ընդամենը 150-ից 200 մարտիկ։

«Ֆրանս Պրես» գործակալությունը, մեջբերելով ապստամբների խոսնակ Շամսիդին Աբդուլմոլահի խոսքերը, հայտնել է, որ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի մեծամասնությունը նահանջել է դեպի Ռաս Լանուֆ քաղաքը։

Աբդուլմոլահը հայտնել է նաև, որ Բրեգայի արտադրական տարածքներում դեռևս մնում են Քադաֆիի զորքերի փոքրաթիվ ստորաբաժանումներ, սակայն նրանց պաշարները շուտով վերջանալու են։

«Կառավարական ուժերին սննդամթերքի և ջրի պաշարների առաքման ուղիները փակ են։

Պարզապես պետք է սպասել, թե երբ են նրանք խելամիտ որոշում կայացնելու, և հուսով ենք, որ հնարավոր կլինի կանխարգելել արյունահեղությունը», - ասել է Աբդուլմոլահը։

Բրեգա քաղաքի նվաճումը մեծ հաղթանակ է ապստամբների ուժերի համար, որի միջոցով հնարավոր կլինի բարձրացնել զորքերի բարոյական վիճակը։ Բացի դրանից, քաղաքի ենթակառուցվածքը կարևոր նշանակություն ունի Լիբիայի տնտեսական ապագայի համար։

Ապստամբների մարտիկները չեն հաղորդել նավթարդյունաբերական ենթակառուցվածքին հասցված մեծ վնասների մասին, սակայն ապստամբների խոսնակի համաձայն, այդ տարածքները ականապատված են։

ՆԱՏՕ-ն երկուշաբթի օրը հայտնել է, որ իրականացված ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել է ռազմական ինը մեքենա, երկու զրահամեքենա, ինչպես նաև հրամանատարական մի հանգույց։

Նմանատիպ

XS
SM
MD
LG