Մատչելի հղումներ

Լիբիայի ապստամբ ուժերը մուտք են գործել Բրեգա նավահանգիստը


Լիբիայի ապստամբ ուժերը մուտք են գործել Բրեգա նավահանգիստը

Լիբիայի ապստամբ ուժերը մուտք են գործել ռազմավարական նշանակություն ունեցող Բրեգա նավահանգիստը, որտեղ սկսվել են փողոցային մարտեր այս երկրի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի դեմ։

Մարտերը կիրակի օրը շարունակվել են բնակելի թաղամասերում։ Ապստամբ ուժերի կողմից կա տասը զոհ։ Կառավարական ուժերի կորուստների մասին տվյալներ չկան։

Մինչեւ կիրակի օրը Բրեգայի համար մղվող մարտերն իրականացվում էին ականանետերի ու հրթիռների միջոցով, քանի որ կառավարական ուժերն ապստամբների առաջխաղացումը կասեցնում էին քաղաքն ականապատելով։ Կիրակի օրը փողոցային մարտերի ժամանակ կողմերը կիրառել են ինքնաձիգ հրացաններ։

Բրեգա նավահանգիստը կարեւոր ռազմավարական կենտրոն է, որտեղից նավերով արտահանվում է մեծ ծավալներով նավթ։ Ապստամբները հայտարարել են, թե քաղաքի առումը կնշանակի բեկում ամբողջ այս հակամարտության ընթացքում։

Իսկ այս ընթացքում ՆԱՏՕ-ի օդուժը հարվածներ է հասցնում երկրի մայրաքաղաքի մոտ դիրքավորված կառավարական ուժերին։

XS
SM
MD
LG