Մոնտանա նահանգից ընտրված կոնգրեսականը խուսափել է ազատազրկումից այն բանից հետո, երբ իրեն մեղավոր է ճանաչել ընտրությունների նախօրեին լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Բասկետբոլային նախկին աստղ Դենիս Ռոդմանի հնարավոր այցը Հյուսիսային Կորեա կարող է մի կողմից օգնել ամերիկացու ազատ արձակմանը, սակայն մյուս կողմից որոշ մտահոգության առիթ է հանդիսանում:
6.3 բալանոց երկրաշարժ է գրանցվել Հունաստանի Լեսբոս կղզուց ոչ հեռու, որի արդյունքում զոհվել է մեկ մարդ, 10-ը ՝ վիրավորվել:
Ռուսաստանի ոստիկանությունը ձերբակալել է «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի ղեկավար Ալեքսեյ Նավալնիին այն ժամանակ, երբ նրա հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր են կազմակերպել ընդդեմ կոռուպցիայի Ռուսաստանի տարբեր քաղաքներում:
Եվրամիությունը հաստատել է առանց վիզայի ռեժիմ Ուկրայինայի հետ: Երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն այն անվանել է Ռուսաստանից վերջնական անջատում:
Վերջերս տեղի ունեցան Եվրոպայի համար չափազանց կարևոր ընտրություններ Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում: Արդյունքները որոշիչ են Եվրամիության ապագայի համար:
Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի ղեկավար Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները բողոքի ցույցեր են կազմակերպել կոռուպցիայի դեմ: Կան ձերբակալվածներ, ներառյալ Ալեքսեյ Նավալնին
Համաշխարհային բանկը հրապարակել է «Համաշխարհային տնտեսության հեռանկարները 2017 թվականին» զեկույցը, ուր տրամադրել է այս և հաջորդ տարիների տնտեսական զարգացման մասին հեռանկարներն աշխարհում:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները միասնական են Ռուսաստանի հետ կապված հարցերում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջենս Սթոլթենբերգը: Նա հայտնել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է ամրացնել իր անվտանգությունը՝ միևնույն ժամանակ երկխոսելով Ռուսաստանի հետ:
Մեծ Բրիտանիայում անցնում են վաղաժամ ընտրություններ: Գործող վարչապետ Թերեզա Մեյը ցանկանում է ստանալ ազգաբնակչության աջակցությունը Բրյուսելի հետ Բրեքզիթի վերաբերյալ բանակցություններից առաջ:
Ամերիկյան բազմաթիվ նահանգներ, քաղաքներ և ընկերություններ հայտարարել են, որ չնայած նախագահ Թրամփը դուրս է բերել ԱՄՆ-ը Փարիզի համաձայնագրից՝ նրանք կշարունակեն հավատարիմ մնալ համաձայնագրին:
բեռնել ավելին