Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն միասնական է Ռուսաստանի հարցում, կարծում է դաշինքի գլխավոր քարտուղարը


170524a-004
170524a-004

Ղրիմի բռնակցումից հետո 2014 թվականին ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնվել են միասնական ռազմավարության շուրջ Ռուսաստանի հետ հարաբերություններում:

«Այս մոտեցումը նշանակում է, որ մենք պետք է լինենք ուժեղ, ունենանք զորեղ անվտանգության և պաշտպանական համակարգ: Դրա պատճառով է, որ մենք իրականացնում ենք մեր միասնական պաշտպանության համակարգի ամենամեծ բարեփոխումները ի պատասխան այն ամենի, ինչը Ռուսաստանն արեց Ուկրայինայում»,- ասում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջենս Սթոլթենբերգը:

Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անդրադարձավ նաև նախագահ Թրամփի կողմից անդամ երկրներին ուղղված հորդորներին անվտանգության ծախսերի ավելացման և ահաբեկչության դեմ լայն պայքար մղելու մասին:

«Դա ուժեղ քաղաքական ազդանշան էր, սակայն այն նաև հիմք է հանդիսանում ավելի սերտ համագործակցության և համակարգման դաշնակիցների միջև»,- նշում է գլխավոր քարտուղարը:

Ըստ նրա՝ Եվրոպայի վերջին ահաբեկչական գործողություններն այսուհետ միայն Եվրոպայի խնդիրը չեն:

«Մենք պետք է խորացնենք մեր քաղաքական և գաղափարական պայքարն այս անմարդկային գաղափարախոսության և ծայրահեղականության դեմ: Պետք է ուշադրություն դարձնենք անկայունությանը, որը հիմք է հանդիսանում և աջակցում նման տեսակի հարձակումներին»,- նշել է Սթոլթենբերգը։

Facebook Forum

XS
SM
MD
LG