Եվրամիությունը վերացրել է վիզային ռեժիմն Ուկրայինայի հետ, որը թույլ կտա Ուկրայինայի քաղաքացիներին բիոմետրիկ անձնագրերով առանց վիզա ստանալու այցելել Եվրամիության տարածք բացառությամբ Մեծ Բրիտանիա և Իռլանդիա: Եվրամիությունում գտնվելու ժամկետը մինչև 90 օր է՝ յուրաքանչյուր 6 ամիս զբոսաշրջության կամ ընտանիքի անդամներին այցելելու նպատակով:
Ուկրայինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ուկրայինա-սլովակական սահմանին խորհրդանշական հանդիպում է ունեցել Սլովակիայի նախագահ Անդրեյ Քիսկայի հետ:
«Այսուհետ երբեք Ուկրայինան չի վերադառնա Խորհրդային Միություն, քանի որ մենք հպարտ և ազատ, ժողովրդավար ժողովուրդ ենք եվրոպական ազգերի ընտանիքում»,- հայտարարել է նախագահ Պորոշենկոն
Ուկրայինայի արտգործնախարարության տվյալներով նույն օրը հազարավոր ուկրայինացիներ հատել են սահմանը Եվրամիության հետ:
Անցած ամիս Եվրամիությունը հաստատել է այս որոշումը: Դեռևս 2014 թվականին միությունը խոստացել էր ամրացնել կապերը Ուկրայինայի հետ: Նույն տարում Ուկրաինան դարձել էր Արևմուտքի ու Ռուսաստանի միջև հակամարտության թատերաբեմ:
Առանց վիզայի ռեժիմի հաստատումը դիտարկվում է որպես Եվրամիության անդամակցման առաջին քայլ՝ չնայած Ռուսաստանի հետ այդ պարագայում հնարավոր հակասության խորացմանը:
Facebook Forum