Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի վերջին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած Պահպանողական կուսակցությունը վարչապետը Թերեզա Մեյի գլխավորությամբ պատրաստվում է ձևավորել նոր վարչակազմ, որը կկենտրոնանա սոցիալական խնդիրների և Բրեքզիթի վրա:

«Սա այն կառավարությունն է, որը կկատարի այն աշխատանքը, որն անհրաժեշտ է բոլորի համար, կլինի համաժողովրդական կառավարություն, կօգտագործի բոլոր հնարավորությունները մարդկանց հոգսերը թեթևացնելու համար: Այս կառավարությունը կանցնի գործի»,- հայտարարել է վարչապետ Մեյը:

Պահպանողականները ստացել են 318 տեղ, իսկ ընդդիմադիր Լեյբորիստները ՝ 262: Պահպանողականները հավանաբար կկազմեն կոալիցիա Հյուսիսային Իռլանդիայի Յուոնիստների հետ, ովքեր ստացել են 10 տեղ՝ կառավարություն կազմելու համար:

Ընտրություններում պահպանողականների հաղթանակը հնարավորություն տվեց վարչապետ Մեյի թիմին ավելի վստահ գնալ Բրեքիզիթի բանակցություններին, որոնք կսկսվեն մոտ 10 օրից:

Միևնույն ժամանակ Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մաքրոնի կենտրոնամետ կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններին՝ ստանալով 28 տոկոս ընտրությունների առաջին փուլում:

Մաքրոնի գլխավորած «Դէպի առաջ» կուսակցությունը, որը ձևավորվել է ընդամենը մեկ տարի առաջ, իր դաշնակիցների հետ հավաքել է ձայների մեծամասնությունը և հավակնում է ստանալ խորհրդարանի 577 պատգամավորական մանդատներից ավելի քան 400-ը, եթե հաղթի ընտրությունների վերջնական փուլում, որոնք տեղի կունենան մյուս շաբաթ:

«Ես աջակցել եմ նախագահ Մաքրոնի «Դեպի Առաջ» կուսակցությանը, սակայն կարծում եմ, որ այստեղ ունենք լեգիտիմության հետ կապված խնդիր, քանի որ 50 տոկոսից ավելի քիչ ընտրողներ են մասնակցել ընտրություններին: Դա, իհարկե, օգնեց ավելի մոտեցնել հաղթանակը, սակայն կարծում եմ, որ ունենք լեգիտիմության մեծ խնդիր»,- ասում է Փարիզի բնակիչ Ֆրեդերիկ Մեյնիերը:

Ընտրությունների առաջին փուլից հետո երկրորդ տեղում է Հանրապետական կուսակցությունը: Երրորդ տեղում է Մարին Լը Պենի գլխավորած ծայրահեղ աջակողմյան «Ազգային Ճակատ»-ը:

Այսպիսով, եթե Մեծ Բրիտանիայում ընտրություններից հետո գերիշխում է պահպանողական քաղաքական օրակարգն ի դեմս Բրեքզիթի, ապա Ֆրանսիայում իշխանության եկած քաղաքական ուժն ի դեմս նախագահ Մաքրոնի և նրա գլխավորած «Դեպի Առաջ» կուսակցությանը հանդես է գալիս կենտրոնամետ դիրքերից:

Facebook Forum

XS
SM
MD
LG