Մատչելի հղումներ

Զոհեր և վիրավորներ են գրանցվել հունական Լեսբոս կղզու մոտ երկրաշարժի արդյունքում


Greece Turkey Earthquake
Greece Turkey Earthquake

6.3 բալանոց երկրաշարժ է գրանցվել Հունաստանի Լեսբոս կղզուց ոչ հեռու, որի արդյունքում զոհվել է մեկ մարդ, 10-ը ՝ վիրավորվել:

Լեսբոսի քաղաքագլուխ Սփյուռոս Գալինոսն ասել է, որ բնական այս աղետի արդյունքում կղզու Վրիսա գյուղում քանդվել է տներից մեկի տանիքը՝ սպանելով այդ տանը բնակվող մի կնոջը: Գյուղն ամենաշատն է վնասվել երկրաշարժի պատճառով, ուր քանդվել են մի շարք տներ և ճանապարհներ:

Լեսբոսում է գտվում փախստականների համար ճամբարը: Այստեղ և հարևան Չիոս կղզում վնասվածքների ու զոհերի մասին չկա որևէ տեղեկություն: Այս կղզիներն երկու տարի առաջ հայտնվել էին ուշադրության կենտրոնում, երբ հարյուր հազարավոր փախստականներ Մերձավոր Արևելքից ապաստան էին գտել այստեղ: Այժմ կղզիներում բնակվում են մի քանի հազար փախստականներ:

Երկրաշարժը զգացվել է նաև թուրքական Իզմիր քաղաքում: Որևէ տեղեկություն չկա այնտեղ զոհերի կամ ավերածությունների մասին:

Եվրոպական միջերկրածովային տարածաշրջանի սեյսմոլոգիական կենտրոնն արձանագրել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Լեսբոս կղզուց 15 կիլոմետր հեռավորության վրա և զգացվել է ինչպես Աթենքում, այնպես էլ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:

Երկրաշարժերն այս տարածաշրջանում հաճախ են գրանցվում: 1999 թվականին երկու ուժեղ երկրաշարժեր արձանագրվել են Թուրքիայի հյուսիսում, որոնց արդյունքում զոհվել էր 18 հազար մարդ: Նույն տարում 5,9 բալանոց երկրաշարժ էր տեղի ունեցել Հունաստանում, որը խլել էր 143 մարդու կյանք:

Facebook Forum

XS
SM
MD
LG